Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Անորոշություն, անկայունություն․ այս 2 բառերով են Երևանում ոսկու առևտրով զբաղվողները նկարագրում շուկայում տիրող իրավիճակը։ Թանկարժեք մետաղը, որ վերջին մի քանի ամիսներին անդադար թանկանում էր, մի քանի օրվա ընթացքում կտրուկ էժանացել է, իսկ այսօր՝ կրկին թանկացել։

«Խնդիրը նրա մեջ չէ, որ ոսկու գինը բարձրացել է, ավելի շատ այն է, որ այն անընդհատ տատանվում է։ Այդ տատանումները շատ մեծ են։ Այն մի օրվա մեջ կարող է 1 գրամում 10 հազար դրամի տարբերություն տաl»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է վաճառողներից մեկը։

Փետրվարի 3-ի դրությամբ՝ 1 ունցիա, այսինքն՝ 28,3 գրամ ոսկու արժեքը միջազգային շուկայում 4920-ից 4940 դոլարի միջակայքում է, իսկ արծաթինը՝ 86-87 դոլարի։ Ստացվում է՝ ոսկու մեկ գրամն այսօր արժե 60 հազար դրամից, իսկ արծաթինը՝ 1000 դրամից մի փոքր ավելի։

Ոսկու գնի տատանումները տնտեսագետ Սուրեն Պարսյանը 3 հիմնական գործոնի հետ է կապում․ առաջինը Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, 2-րդը՝ Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացումը, 3-րդը՝ աշխարհաքաղաքական անկայությունը։

«Ներդրողները, գումարներ ունեցողները ճգնաժամերի, անորոշության ժամանակ նախընտրում են իրենց գումարը պահել ոսկու ակտիվներով, քանի որ կարող են փոխարժեքները բարձրանալ-իջնել, ինչպես նաև ընկերությունները սնանկանալ կամ մեծ շահույթներ ունենալ, բայց ոսկին մշտապես պահպանում է իր արժեքը»,- նշում է Պարսյանը։

Վերջին 3-4 ամիսներին ոսկու գնի շուրջ 40 տոկոս աճին, ըստ տնտեսագետի, մեծապես նպաստել է նաև սպառողների վարքագիծը։ Տեսնելով, որ ոսկին անընդհատ թանկանում է, մարդիկ սկսել են ավելի շատ գնել։ Երևանյան շուկայում, սակայն, առևտրականները բողոքում են։ Ոմանք ասում են՝ մեկ-երկու շաբաթ ոչինչ չեն վաճառել։

Ոսկու տենդի ավարտի նշաններ առայժմ չեն երևում, աշխարհաքաղաքական անորոշություններն էլ ոչ միայն մնում են, այլև ավելի են սրվում։ Վաճառողները պատմում են՝ գների աճից հետո շուկայի առևտրականներից մեկը ոսկյա զարդերը ստիպված հանձնել է որպես մետաղի ջարդոն, փակել վաճառակետն ու տուն գնացել։ 

«Հունվարին իմ մոտից ընդհանրապես վաճառք չի եղել։ Շատ է վնասել մեզ, մեծ հարված է հասցրել»,- նշում է վաճառողներից մեկը։

Խոշոր ներդրողների վստահությունը դոլարի և ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ թուլանում է։ Ակտիվները, որոնք մինչև վերջերս համարվում էին անվերապահորեն հուսալի, նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման օրոք դարձել են ոչ այնքան գրավիչ։ Զարգացող տնտեսությունների կենտրոնական բանկերը կտրուկ ավելացնում են իրենց ոսկու պահուստները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան