Սեռական սկանդալների մասին՝ 3 մլն էջ․ ովքեր են Էփշտեյնի ֆայլերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է սկանդալային Էփշթեյնի գործով նյութերի ամենամեծ հավաքածուն: 3 մլն էջ փաստաթուղթ, 2000 տեսանյութ, 180 հազար պատկեր․ Բիլ Գեյթսից մինչև Իլոն Մասկ, Google-ի համահիմնադրից մինչև «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր: 

Իսկ ով է Ջեֆրի Էփշտեյնը․ նա ձևավորել էր էլիտար սոցիալական շրջապատ և հավաքագրել առնվազն 1000 անչափահաս աղջիկների և կանանց, որոնք ենթարկվել են բազմակի սեռական բռնությունների և բռնաբարությունների Էփշտեյնի նրա և նրա հետ կապված անձանց կողմից։

2000-ականների սկզբին սկսվեց ակտիվ քննվել Էփշտեյնի գործը, 2008-ին նա դատապարտվեց, իսկ 2019-ին, ըստ պաշտոնական վարկածի, բանտում ինքնասպան եղավ։

Մայքլ Ջեքսոնից մինչև Պուտին, Մակրոն ու Թրամփ․ հրապարակված նյութերում հիշատակվում են թագավորական ընտանիքի անդամների, միլիարդատեր բիզնեսմենների անուններ, առկա են լուսանկարներ։

Օրեր առաջ այս անունների կողքին նոր անուններ են հայտնվել՝ Բիլ Գեյթս, Իլոն Մասկ, Ռիչարդ Բրենսոն, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրին, ԱՄՆ առևտրի նախարար, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թոդ Բոելի։ 

Էլեկտրոնային նամակներից մեկում նշվում է, որ Բիլ Գեյթսը սեռավարակ է ձեռք բերել  Էփշտեյնի հավաքույթներից մեկի ժամանակ: Գեյթսը հերքել է բոլոր մեղադրանքները: Նշվում է նաև, որ Էփշտեյնը Մասկին ևս հրավիրել է իր անձնական կղզի․ Մասկը հայտարարել է, որ մերժել է հրավերները:

Փաստաթղթերի նոր խմբաքանակում Պուտինի անունը հիշատակվում է 1055 անգամ, «Ռուսաստան» բառը՝ հանդիպում 5876 անգամ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունը նույնպես հիշատակվում է էլեկտրոնային նամակներում, մասնավորապես, որ նա Էփշտեյնի օգնությունն է խնդրել կառավարման հարցերով: Ֆրանսիայի կառավարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Դոնալդ Թրամփի անունը հիշատակվում է 3200 անգամ։ 

Իսկ Նորվեգիայի թագաժառանգ Մետտե-Մարիտը, օրինակ, ափսոսանք է հայտնել Էփշտեյնի հետ իր շփման համար՝ ասելով, որ դա «պարզապես ամոթալի էր»: Փաստաթղթերում նշվում են նաև Շվեդիայի արքայադուստր Սոֆիայի և Դանիայի թագավոր Ֆրեդերիկի անունները:

Չնայած կան նամակագրություններ, լուսանկարներ կամ անվան հիշատակումներ,  դեռևս չկան ապացույցներ, որ նրանք մասնակից են Էփշտեյնի սեռական հանցագործություններին և մարդկանց թրաֆիքինգին։ 

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է սեռական հանցագործությունների 47 զոհերի անուններ ու մերկ լուսանկարներ, որոնց մեծ մասը, ենթադրվում է, բռնության պահին անչափահաս են եղել, մինչդեռ The Telegraph-ը նշում է, որ հրաման էր եղել այդ տվյալները չհրապարակել։

Ի դեպ, կիրակի Լոս Անջելոսում անցկացվող Գրեմմի մրցանակաբաշխությանը հաղորդավար Թրևոր Նոան կատակել է՝ անդրադառնալով Թրամփին և Էփշտեյնին։

«Սա այն Գրեմմին է, որը յուրաքանչյուր արտիստ ուզում է՝ գրեթե նույնքան, որքան Թրամփը՝ Գրենլանդիան։ Ինչը տրամաբանական է, քանի որ Էփշտեյնի հեռանալուց հետո նրան նոր կղզի է պետք՝ Բիլ Քլինթոնի հետ ժամանակ անցկացնելու համար»,- ասել է հաղորդավարը։

Թրամփն արձագանքել է Նոային՝ նշելով, որ երբեք չի եղել Էփշտեյնի կղզում։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունն Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումը սկսել է 2025 թվականի դեկտեմբերին։ Դրանից առաջ Թրամփը ստորագրել էր օրենք, որը պարտավորեցնում է նախարարությանը հրապարակել գործով բոլոր նյութերը։ Ընդհանուր առմամբ, գործում առկա է շուրջ 6 միլիոն փաստաթուղթ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան