ՔՊ իշխանությունն իր ձախողումների մեջ ՌԴ-ին գտավ որպես մեղավոր․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատել է, որ իրենց քաղաքական ուժը բանակցություններ է վարում «Մեր ձևով» շարժման հետ՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին հնարավոր դաշինքով մասնակցելու վերաբերյալ։ Նա ասել է, որ ցանկացած համագործակցության հիմքում պետք է լինի գործող իշխանությանը փոխելու հստակ դիրքորոշումը։

«Առաջին հերթին, այդ ուժերը պիտի վստահ լինեն, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանության փոփոխություն։ Մենք ընդդիմադիր դաշտում ենք, մենք որևէ կոնֆորմիստական ուժի հետ չենք կարող բանակցել, չենք կարող հեռանկարում ունենալ համագործակցություն իշխող քաղաքական ուժի հետ։ Սա ամենագլխավոր կոմպոնենտը պիտի լինի այդ բանակցությունների մեջ»։

Խաչատրյանը նշել է մի քանի առանցքային ուղղություն, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մի քանի սկզբունքային հարցերում մենք ունենանք ընդհանրություն։ Պետք է ունենանք իրատեսական ծրագիր արտաքին քաղաքական հարցերում, պատերազմի և խաղաղության հարցում, էսպես չակերտներով, ցավոք սրտի, ասեմ, Արցախի հարցում, որովհետև, ըստ էության, այդ հարցն այլևս չկա»։ Հարցին, թե արդյոք քաղաքական դաշնակիցները պետք է համաձայնեն, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի, Խաչատրյանը պատասխանել է․ «Պիտի ընդունենք այդ դաժան իրականությունը, որ այդ հարցն այլևս չկա։ Բնականաբար, կան որոշակի հարցեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության, կեցության… Այս մասով այդ խնդիրները կան, և այդտեղ շատ մեծ անելիք կա, և մենք մեր ծրագրում անպայման անդրադառնալու ենք այդ հարցերին»։

Խաչատրյանը հերքել է, թե «Մեր ձևով» շարժման հետ բանակցությունների հիմքում ֆինանսական հարցերն են։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանում շատ փողը, գուցե, հարց է լուծում, բայց բավարար փող Հայ Ազգային Կոնգրեսը ցանկացած ընտրությունների ժամանակ կարող է ունենալ։ Փողը չի առաջնահերթ այստեղ։ Այստեղ վստահություն, որ ստեղծված նախընտրական իրավիճակում իշխանությանը հաղթելու համար մենք կարևորում ենք կոնսոլիդացված դիմադրության կամ կոնսոլիդացված համաժողովրդական, եթե դա իսկապես ստացվի, շարժում առաջացնելու անհրաժեշտությունը»։

Արտաքին քաղաքականության հարցում ՀԱԿ-ի ներկայացուցիչը շեշտել է հավասարակշռված մոտեցման կարևորությունը՝ այն որակելով իրենց ուժի հիմնական կարգախոսներից մեկը։ «Հայաստանի համար լավագույն արտաքին քաղաքականությունը հավասարակշռված քաղաքականությունն է։ Ռազմավարական դաշինք ունենալ Ռուսաստանի հետ, բայց առիթի դեպքում տնտեսական օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Լինել Միացյալ Նահանգների բարեկամ երկիր, բայց արտաքին բարեկամական քաղաքականություն վարել Իրանի հետ»։

Նա քննադատել է գործող իշխանության քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, Խաչատրյանի կարծիքով, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու փոխարեն անհրաժեշտ է լուծել խնդիրները։

«Հայաստանի իշխանությունները պիտի հնարավորինս բացեն համագործակցության և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները բոլոր հնարավոր գործընկերների հետ, իսկ ՀԱՊԿ-ը մեր գործընկերն է արդեն վաղուց։ Ոչ թե պետք է հարաբերությունները տանել ինչ-որ սառեցման, այլ պետք է խնդիրները լուծել ՀԱՊԿ-ի հետ»։ Արմեն Խաչատրյանը նշել է, որ իշխանափոխությունից հետո ստեղծվելիք կառավարությունը կարող է բազմաթիվ ներքին խնդիրներ ունենալ, ինչի համար կա լուծում։ «Այն, որ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից, դա մեր համար միանշանակ է։ Մնացած ամեն ինչը բանակցելի է։ Մեկ տարով ժամանակավոր կառավարությունը հնարավոր է… որովհետև Հայաստանին թույլ իշխանություն պետք չի։ Իսկ այս փորձանք Սահմանադրությամբ մենք իշխանություն չենք ունենալու։ Պետք է լինի ժամանակավոր, անցումային իշխանություն։ Պետք է վերականգնել կիսանախագահական կամ նախագահական-պառլամենտական համակարգ, գնալ նոր ընտրությունների, կազմավորել նոր իշխանություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան