Հղիանում են «ստերջացված» շները․ ովքեր ու որքան փողով են պայքարում բազմացման դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանն ահազանգում է՝ ստերջացված լինելու տարբերանշան կրող շները հղիանում և շարունակում են բազմանալ։ «Դոգմա» կենդանապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավարը Factor TV-ին տեղեկացրեց, որ նման շներ են հայտնաբերվել Սիսիանում և Չարենցավանում։

Սիսիան և Չարենցավան համայնքներում շների ստերջացումը 2025 թվականի ընթացքում իրականացրել է «Վերոնիկա Հակոբյան» ԱՁ-ն։ Գնումների պետական համակարգից տեղեկացանք, որ ձեռնարկատերը երկու համայնքներից ընդհանուր ստացել է շուրջ 7,5 մլն դրամ։ Վերոնիկա Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ հրապարակմանը ծանոթ է, նաև պնդեց՝ տեսանյութում երևացող շան համարակալման թիվը համեմատել է իր բազայի տվյալների հետ, համընկնում չի եղել։ Այնուհանդերձ, Վերոնիկա Հակոբյանը չի բացառում, որ հղի շան ականջին կարող է տարբերանշան խփվել։

Այս ահազանգի ֆոնին Factor TV-ն ուսումնասիրել է, թե որ ընկերություններն են թափառող կենդանիների վնասազերծում իրականացնում և որքան գումար են ստանում այդ ծառայության համար։ Գնումների պետական համակարգի ուսումնասիրությամբ արձանագրեցինք, որ Հայաստանի տարբեր համայնքներում թափառող կենդանիների ստերջացմամբ զբաղվող հիմնական խաղացողներից են Գյումրիում գտնվող «Կումնի» և «Ադել շին» ընկերությունները։

«Կումնի» ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ միակ սեփականատերը Հարություն Վիրաբյանն է։ Նա հիմնադրման տարում 10 մլն դրամ արժեքով պայմանագիր է կնքել Գյումրիի համայնքապետարանի հետ թափառող կենդանիների խնդիրը լուծելու համար։ Կարճ ժամանակ անց ընկերությունը քննադատությունների կենտրոնում հայտնվեց, հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ Գյումրիի շներին պահում են Ջաջուռում գտնվող անասնագոմում՝ դաժան պայմաններում։

2024 թվականին 4 մլն 455 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքվել Արարատի համայնքապետարանի հետ, նույն թվականին ևս մեկ պայմանագիր՝ Սևանի համայնքապետարանի հետ՝ 2 մլն 370 հազար դրամ արժեքով։

2025 թվականին «Կումնի» ընկերությունն իր հիմնական գործառույթից դուրս մատակարարումներ է իրականացրել։ ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող «Կրթական ծրագրերի կենտրոնին» այն մատակարարել է ձուկ, բուսական ծագման յուղեր, ոչխարի ներքին օրգաններ, բամբակ, արյան ճնշման չափման սարք և այլ ապրանքներ։ Պայմանագրի արժեքը շուրջ կես մլն դրամ է։

«Ադել շին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022 թվականին, սեփականատերը Աիդա Ղազարյանն է։ Այս ընկերությունը թափառող շների խնդրի լուծման համար 2025 թվականին 3 մլն 652 հազար դրամի պայմանագիր է կնքել Արարատ համայնքի հետ,  Արթիկի համայնքապետարանի հետ՝ 2 մլն 520 հազար դրամի, Գավառի համայնքապետարանի հետ՝ 2 մլն 289 հազար դրամի, Ծաղկաձորի համայնքապետարանի հետ՝ 1 մլն 385 հազար դրամի, Աբովյանի համայնքապետարանի հետ՝ 2,5 մլն դրամի, Սևանի համայնքապետարանի հետ՝ 3 մլն 249 հազար դրամի, Սպիտակի համայնքապետարանի հետ՝ 1 մլն 80 հազար դրամի։

Տարբեր համայնքների հետ շների ստերջացման բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքած «Ադել շին» ՍՊԸ-ն այլ գործունեությամբ էլ է զբաղվում։ 2025 թվականի ընթացքում շուրջ կես մլն դրամի գրասենյակային կահույք է մատակարարել Մասիսի համայնքապետարանին։ 2024-ին էլ Թալինի համայնքապետարանին 750 հազար դրամի մետաղապլաստե դռներ է մատակարարել։

Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Ադել Շին» ՍՊԸ-ի հիմնադիր Աիդա Ղազարյանը և «Կումնի» ընկերության հիմնադիր Հարություն Վիրաբյանը միասին մեկ այլ իրավաբանական ընկերության՝ «Անկախ տաքսիստների ասոցիացիայի» անդամ են։ Սա, սակայն, այս երկու ընկերությունների միակ կապը չէ։ «Ադել Շին» ՍՊԸ-ի տնօրենը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանն է։ Նա նաև հիմնադրել է «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, որի ցուցակով 2016-ի ՏԻՄ ընտրություններում առաջադրվել էր նաև «Կումնի» ընկերության հիմնադիր Հարություն Վիրաբյանի որդին՝ Սեդրակ Վիրաբյանը։

Այս երկու ընկերությունն էլ այժմ սև ցուցակում են։ Ֆինանսների նախարարությունը «Կումնի» ընկերությանն արգելել է գնման մրցույթների մասնակցել Տաշիր համայնքի թափառող շների ստերջացումը պատշաճ չիրականացնելու համար, իսկ «Ադել շինը» սև ցուցակում է հայտնվել ԿԳՄՍՆ-ին կախիչների մատակարարումը պատշաճ չիրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան