ՀԱՊԿ-ը չի խանգարել, էժան սպառազինություն ենք ձեռք բերել․ Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը փորձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին ձերբակալել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների, այնուհետև սառեցման պատասխանատուն ինքն է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանը-խմբ․), որովհետև մեր տարածաշրջանում մենք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները գլոբալ առումով ձևավորում ենք տարածաշրջանային խոշոր պետությունների դեմ պայքարելու համար»,- ասաց Օհանյանը։ 

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի էժան սպառազինություն է ձեռք բերել, կան հիմա գործող իշխանությունն է ձեռք բերում տարբեր երկրներից։

«ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը, Ռուսաստանի հետ համագործակցությունը մեզ չի խանգարել, որպեսզի մենք այն ժամանակվա հնարավորություններով սպառազինություն ձեռք բերենք տարբեր երկրներից, օրինակ՝ Չինաստանից, եվրոպական տարբեր երկրներից»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ինչո՞ւ ռազմական տեխնիկա ձեռք չի բերվել Հնդկաստանից կամ Ֆրանսիայից, ինչպես հիմա է արվում՝ հետաքրքրվեցինք պատգամավորից։

«Այն ժամանակ պարզապես հարաբերությունների այդպիսի լայն դաշտ այդ երկրների հետ չենք ունեցել, բայց Ֆրանսիայից մենք սպառազինություն ձեռք ենք բերել, օրինակ՝ դիպուկահարների հրացաններ»,- ասաց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։