ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳՆ կանցլերի հետ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 27-ին աշխատանքային այցով Լիտվայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳՆ կանցլեր Այստե Ստակենիենեի հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները՝ այս համատեքստում ընգծելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը:

«Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ ընդգծելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շփումների և ոլորտային համագործակցության խորացման կարևորությունը: Դավիթ Կարապետյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը լիտվական կողմի հետ փորձի փոխանակման և փոխշահավետ համագործակցության հաստատման ուղղությամբ:

Դավիթ Կարապետյանը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի, քաղաքական հարցերով տնօրեն Լայմոնաս Տալատ-Կելպշայի հետ, աշխատանքային քննարկումներ է ունեցել մի շարք ոլորտային վարչությունների ղեկավարների հետ:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները՝ այս համատեքստում ընգծելով Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների կողմից «ԹՐԻՓՓ ուղի» նախագծի իրականացման շրջանակի ընդունումը:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շրջանակներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։