Պահանջ Փաշինյանին և ընդդիմադիրներին․ ԵԽԽՎ-ին մտահոգում է նրանց բառապաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Մայր Աթոռում մեկը բոսյակ ա, մյուսը՝ սեռական մոլագար ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրինակ հայտարարությունների ֆոնին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մտահոգություն է հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում առկա ատելության խոսքի և անհանդուրժողականության վերաբերյալ։ Եվրոպական կառույցը հրապարակած զեկույցում հույս է հայտնում, որ ոչ միայն իշխող, այլև ընդդիմադիր կուսակցությունները կընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, իսկ կիրառման դեպքում՝ կուսակիցների համար կնախատեսեն պատժամիջոցներ: Վեհաժողովը քաղաքական դաշտում նման գործիքակազմի անհրաժեշտությունը տեսնում է հատկապես նախընտրական գործընթացների մեկնարկի ֆոնին։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի խնդիրների և քաղաքականության վրա հիմնված և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից»,- ասված է զեկույցում։

Հայաստանի քաղաքացիները 2021 թվականին նախընտրական շրջանում արդեն իսկ ականատես են եղել թեկնածուների կողմից անկաշկանդ հայհոյախոսության, որն այս տարիներին արմատավորվել է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խոսույթում։

Արդյո՞ք ԵԽԽՎ զեկույցը նախընտրական թեժ շրջանում կզսպի քաղաքական գործիչներին։ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարծում է՝ իշխանությունն արդեն իսկ բազմաթիվ քայլեր է արել այդ ուղղությամբ։

«Վարչապետն իր կողմից ամեն ինչ անում է, որ քննարկումները լինեն բովանդակային դաշտում, թե ԱԺ-ում հարցուպատ ասխանի ժամանակ, թե լրագրողների հետ ճեպազրույցում»,- ասաց Արման Եղոյանը։

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ի քննադատական բանաձևից մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ իշխող ՔՊԿ-ն էթիկայի կանոնագիրք է ընդունել, որով բացառելու են հայհոյախոսությունը։

Սերժ Սարգսյանի թիմակից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահ է՝ ՔՊ-ն նախապես տեղյակ է եղել եվրոպական կողմի դիտարկումներին, այդ պատճառով էլ հայտարարել են էթիկայի կանոնների ընդունման մասին։

«Իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ է լինելու զեկույցում։ Հենց այդ տրամաբանությամբ են ստեղծել իրենց կուսակցության ֆիկտիվ էթիկայի կանոնադրությունը, որն իրենցից յուրաքանչյուրը ոտնահարում է իր յուրաքանչյուր հանրային խոսքի ժամանակ»,- ասում է Հայկ Մամիջանյանը։

Արման Եղոյանը հակադարձում է․ «Եթե երկու սուբյեկտ տեսնում են նույն խնդիրը, մենք տեսել ենք այն ամիսներ առաջ, ինչն արձանագրում է ԵԽԽՎ-ն։ Խնդիրը կա, ցանկացած ողջամիտ մարդ տեսնում է»։

Նշենք, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը խորապես մտահոգված է նաև վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածությամբ, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրությունների մասին հաղորդագրություններով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան