Թրամփի միակ հաջողությունն է ՀՀ-Ադրբեջան խաղաղությունը․ ԱՄՆ փոխնախագահի այցը վկայում է՝ ռեգիոնը կարևոր է․ Համբիկ Սարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցին, հայ-ամերիկյան տնտեսական ծրագրերին և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Անդրադառնալով փետրվարին սպասվող ԱՄՆ փոխնախագահի այցին՝ Սարաֆյանը նշել է, որ այն առաջին հերթին «խորհրդանշական այց է», սակայն քաղաքական որոշումները կայացված են նախօրոք։

«Պարզ է, որ Միացյալ Նահանգների համար այս տարածաշրջանը և հայ-ադրբեջանական հարաբերությունները ամենակարևորն են այս հանգրվանում, որովհետև եթե իրականության մեջ նայենք, սա միակ հաջողությունն է՝ գետնի վրա գործնականորեն հաջողության հասած՝ իրենց կողմից, այսինքն՝ Թրամփի կողմից նախաձեռնված»,- ասել է Սարաֆյանը՝ հավելելով, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է շարունակել այդ հաջողությունը։

Ըստ նրա՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի մոտեցումը հիմնված է «առևտրային հիմունքների վրա»՝ տնտեսական փոխշահավետության տրամաբանությամբ։

Խոսելով անվտանգային երաշխիքների մասին՝ Սարաֆյանը թերահավատություն է հայտնել թղթի վրա ամրագրված երաշխիքների սպասելիքների նկատմամբ։

«Մենք հասկանում ենք, որ այսօր, այսօրվա համաշխարհային իրավիճակում որևէ երաշխիք իրականության մեջ երաշխիք չի… Ես կարծում եմ՝ ամենամեծ երաշխավորը մեր անվտանգության՝ երկկողմանի փոխկապվածությունն է լինելու՝ տնտեսական, քաղաքական, ինչու չէ նաև մարդկային զուտ առումով»,- նշել է նա։

ՍԴՀԿ ատենապետը հատկապես կարևորել է կիսահաղորդիչների արտադրության ոլորտում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ նշելով, որ դա կարող է Հայաստանը դարձնել «Սիլիկոնյան հովիտ»։

«Հայաստանը լինելով այն եզակի երկրներից, ում իրավունք է տրվում այս տեխնոլոգիան բերել և այստեղ զարգացնել… Սիլիկոնյան հովիտ ունենալու մենք շատ լուրջ նախադրյալներ ունենք և կարևոր ձեռքբերում է դա մեր համար, որովհետև լինելով մի երկիր, որ չունի բնական պաշարներ… սա է լինելու մեր ամենագլխավոր դրամագլուխը»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և Ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Սարաֆյանը շեշտել է, որ Հայաստանի և Սփյուռքի առաջնահերթությունները տարբեր են։

«Մենք որպես կուսակցություն բազմիցս նշել ենք, որ առաջնահերթությունները տարբեր են Հայաստանի համար և Սփյուռքի համար… Եվ այսօր միշտ կարևոր ենք համարում՝ Հայաստանի պետականության պահպանմանն ուղղված առաջնահերթությունը»,- ասել է նա։

Նա քննադատել է դրսից «արմատական» լուծումներ պահանջողներին, ովքեր ժամանակին լքել են երկիրը։

«Շատ հստակ է, որ ես անձնապես ունեմ մի քանի ծանոթներ, ովքեր ոչ միայն իրենց զավակները բանակ չծառայելու համար երկրից դուրս եկան… Այստեղ է ամենակարևոր բեկումը, որ պիտի լինի. այսինքն՝ մարդիկ պիտի հասկանան, որ ընդհակառակը՝ Հայաստանում ապրելը, վերադառնալը հայրենիք և ապրելը շատ ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծելու իրենց և իրենց ապագա սերունդների համար»,- հավելել է Սարաֆյանը։

Սարաֆյանը հաստատել է, որ ՍԴՀԿ-ն քննարկում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը և հանդես է գալու իրատեսական ծրագրերով, ոչ թե «պոպուլիստական երազներով»։

«Մենք միշտ ակնկալել ենք և ցանկացել ենք, որ քաղաքական բանավեճը լինի գաղափարական հիմունքների վրա, ծրագրերի վրա, տեսլականի վրա, այսինքն՝ բանավիճեն կողմերը, մանավանդ հիմա ընտրություններ են գալիս»,- եզրափակել է Համբիկ Սարաֆյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան