Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմը, համայնքների, ուժային կառույցների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկները այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։

«Այսօր շատ խոսելու կարիք չկա, այլ լուռ խորհելու առիթ ունենք, մտածելու անելիքերի մասին։ Պետք է հասկանանք, որ մեր հերոս տղաները ամենաթանկը՝ կյանքը, տվեցին Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար և մենք բոլորս պարտավոր ենք քաջորդիների կյանքի գնով պահած հողն ու երկիրը շենացնել, զարգացնել ու խաղաղություն բերել։ Իրականաում բոլոր պատերազմների ելքն ու իմաստը խաղաղությունն է, մեր տղաները ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին և թող հարատև լինի այնքան թանկ գնով ձեռքբերած խաղաղությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Դավիթ Առուշանյանը։