Եթե ԱՄՆ-ն և ԵՄ-ն գնան ՀՀ-ից, մնացինք ՌԴ-ի հույսին, մեզ սպառնում է ԼՂ-ի ճակատագիրը․ ՌԴ-ն Թուրքիայի հետ կկիսի մեզ․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան սպասվող այցին, «Թրամփի ուղի» նախագծին և ռուսական կողմի կոշտ արձագանքներին։

Մեկնաբանելով ռուսաստանցի փորձագետների պնդումները, թե Վենսի այցը ձևական է լինելու, Ստեփանյանը նշել է․ «Թող շարունակեն ասել, որ ձևական է․․․ Իրականում գործընթացը մեկնարկել է շատ վաղուց․․․ և այդ նախագիծը՝ «Թրամփի ուղին», վերջապես մոտակա երկու տարիների ընթացքում կսկսի իրականանալ պրակտիկ առումով»։

Ըստ վերլուծաբանի՝ ԹՐԻՓՓ-ը միայն երկաթուղի չէ, այն ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ ներառյալ ներդրումներ IT ոլորտում և ատոմակայանի կառուցում։ Անդրադառնալով անվտանգային երաշխիքներին և չինական կամ ռուսական կողմերին ներգրավելու առաջարկներին՝ Ստեփանյանը պնդել է, որ միջազգային հարաբերություններում «երաշխավորներ» հասկացությունը բացակայում է, սակայն ԱՄՆ ներկայությունը փաստացի գործոն է։ «Այս ամենը, եթե ամերիկյան դրոշը չլիներ, չէր լինելու։ Սա փաստ է․․․ Սա ամենագործուն երաշխիքն է այսօրվա միջազգային հարաբերություններում»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանի և Հայաստանի շահերը ներկայումս հակասում են միմյանց։

Անդրադառնալով ռուս պաշտոնյաների և քարոզիչների (Լավրով, Սոլովյով, Դուգին) ագրեսիվ հայտարարություններին՝ Ստեփանյանը դրանք որակել է որպես անճարության դրսևորում։ «Սա անճարության նշան է։ Ռուսաստանը այս պահին լուրջ գործիքակազմ չունի, որպեսզի Հայաստանում կիրառի և ԹՐԻՓՓ-ը վիժեցնի»,- նշել է վերլուծաբանը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նպատակն է թույլ չտալ Հայաստանին դառնալ ԵՄ անդամ։ Խոսելով Սամվել Կարապետյանի և նրա քաղաքական հայտի մասին՝ Ստեփանյանը կասկածի տակ է դրել նրա՝ որպես «ուժեղ բանակցողի» կերպարը՝ հաշվի առնելով նրա բիզնես շահերը Ռուսաստանում։

«Եթե ինքը ունի Ռուսաստանի հետ 100 տոկոսանոց փոխկապվածություն և աֆիլիացիա․․․ Ինքը ուղղակի ստիպված է լինելու երգել այն երգը, որը իրեն թելադրելու են Մոսկվայից»,- ասել է Ստեփանյանը։

Դավիթ Ստեփանյանը կանխատեսել է, որ առաջիկա ընտրություններում Ռուսաստանը փորձելու է միջամտել՝ օգտագործելով ֆինանսական ռեսուրսներ և «փափուկ ուժ», որը, սակայն, ըստ նրա, անհամատեղելի է Ռուսաստանի ներկայիս վարքագծի հետ։ «Միակ ճանապարհը, որպեսզի դա դառնա իրականություն, դա ընտրություններում մեր սխալ ընտրությունն է, սխալ քվեն է՝ հօգուտ ռուսական ուժերի»,- եզրափակել է վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան