Դատախազությունն անհետևանք թողեց Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով պատարագին գնալու մասին հայտարարությունը

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

Վեդիի համայնքապետարանի աշխատակցի՝ վերադասի պահանջով Փաշինյանի մասնակցությամբ Մասիսում պատարագին ներկա գտնվելու հայտարարության հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Իրավապահ կառույցը կարծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարք տեղի չի ունեցել։

Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Մասիսի եկեղեցու տարածքում ներկաներից մեկը պատասխանելով Factor TV-ի հարցին, նշել էր, որ իր ցանկությամբ չի եկել, այլ իրենից պահանջել են ներկա լինել։ «Ես երկար չեմ կարող կանգնել, պահանջել են՝ եկել եմ, ի՞նչ անեմ։ Կոմունալի աշխատող ենք, պահանջել են, պտի գանք։ Առհասարակ չեմ եկել, առաջին անգամ եմ եկել։ Ես հիվանդանոցից եմ եկել»,- ասել էր քաղաքացին, որը ներկայացել էր Վեդիի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակից։

Թե ով էր պահանջել մասնակցել պատարագին,  քաղաքացին հրաժարվեց պատասխանել այն բանից հետո, երբ գործընկերներից մեկը շշուկով ինչ-որ բան հուշեց նրան։ Նշենք, որ Վեդիի համայնքապետը ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն է, որը մինչ քաղաքացու հայտարարությունը մեզ հետ զրույցում բացառել էր, որ որևէ մեկը ճնշումներով է եկել։

Եվ մինչ ՔՊ-ական համայնքապետը բացառում էր վարչական ճնշումներով աշխատակիցներին պատարագի մասնակից դարձնելը, թեմային ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Վեդիի համայնքապետարանը և պնդել, որ աշխատակիցն առողջական խնդիրներ չունի։

«2026 թվականի տարեսկզբից մինչ օրս Գ. Ասատրյանը հաճախում է աշխատանքի, ստորագրել է հաճախումների հաշվառման մատյանում, և այս պահի դրությամբ Գ. Ասատրյանի անաշխատունակության վիճակում գտնվելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէ»,– նշված էր համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառման մեջ։

Ըստ էության՝ համայնքապետարանը հերքում էր քաղաքացու առողջական խնդիրներ ունենալը, բայց ոչ պատարագին մասնակցելուն պարտադրելը։



Նարեկ Կիրակոսյան