Բաքվի կառավարական աղբյուրները բացառել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակումը կամ Հայաստանին փոխանցումը

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրի համաձայն և հումանիզմի սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Աբրահամ Էուլջեքջյանը, որոնք մեղավոր էին ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով և իրենց պատիժը կրում էին Ադրբեջանում, փոխանցվել են Հայաստանին։ Այս մասին գրում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Նշվում է, թե չնայած այս քայլի օբյեկտիվ պատճառները հանրությանը բացատրվել են, սոցիալական ցանցերում քննարկումները ենթադրում են, որ ներկայում ընթացող դատավարությունների մասնակիցները նույնպես կարող են, ի վերջո, փոխանցվել Հայաստանին։ Ադրբեջանի կառավարության աղբյուրներն APA-ին հայտնել են, որ նման հնարավորություն գոյություն չունի։

«Այս ենթադրությունները պատրանքային են։ Բացառվում է խունտայի առաջնորդների և ադրբեջանական ժողովրդի դեմ հանցագործություններ կատարած այլ անձանց ազատ արձակումը կամ փոխանցումը Հայաստանին»,- նշել է աղբյուրը։

Մեկ այլ կառավարական աղբյուր նույնպես վճռականորեն հաստատել է այս դիրքորոշումը՝ նշելով. «Նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած հանցավոր գործողությունների համար, և երբ նրանց մեղքը ապացուցվի, կպատժվեն ամենախիստ ձևով»։

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 հայ գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի