Այդ հոգևորականները սեռական կապի մեջ են մտել իրար հետ, բիզնեսով զբաղվել․ դրանց հավաքել, եկեղեցի՞ է մաքրում․ Ստեփան Դանիելյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանում «հատուկ ռազմական գործողություն» սկսելու հնարավորության մասին հայտարարությանը՝ այն որակելով «ժամանակակից և առաջադեմ»՝ համաշխարհային գործընթացների համատեքստում։

Նրա խոսքով՝ աշխարհը վերադառնում է ազդեցության գոտիների քաղաքականությանը, և Հայաստանը, չդատապարտելով այլ երկրների կողմից ինքնիշխանության խախտումները, կորցնում է իր դեմ ուղղված նման սպառնալիքները քննադատելու բարոյական իրավունքը։ «Եթե դու ռազմաբազան չես հանում, սահմանապահներին չես հանում, ապա դու ընդունում ես, որ դու ազդեցության գոտի ես»,- նշել է Դանիելյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանը դե յուրե գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում։

Քաղաքագետը Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը բնութագրել է որպես «մարմնավաճառի քաղաքականություն»՝ պնդելով, որ երկիրը զիջում է իր ինքնիշխանությունը տարբեր ուժերի։ «Հայաստանի տարածքի մի մասը, որ 99 տարով սուվերեն իրավունքը հանձնում և ստորագրում է, որ Ադրբեջանը և Թուրքիան չգան գրավեն, ինքը տալիս է այլ երկրի, այսինքն քո ինքնիշխանությունը դու հանձնում ես։

Մի մասով Ռուսաստանին, մի մասով Ամերիկային», – ասել է նա։
Խոսելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի մասին՝ Դանիելյանը նշել է, որ իշխանության արշավի իրական պատճառը ոչ թե եկեղեցու բարեփոխումն է, այլ այն, որ Կաթողիկոսը Շվեյցարիայում բարձրաձայնել է գերիների և արցախահայության վերադարձի հարցերը։ Նրա խոսքով, իշխանությունը «փորձում է գրավել» ազգային վերջին ինստիտուտներից մեկը, քանի որ եկեղեցին բարձրացնում է ազգային խնդիրներ։

Դանիելյանը պնդում է, որ իշխանության մեղադրանքները Կաթողիկոսի հասցեին «պատրվակներ են», որոնք անընդհատ փոփոխվում են։ Միևնույն ժամանակ, նա վստահեցնում է, որ եկեղեցու ներսում սկսվել է «մաքրման գործընթաց», և այն 10 եպիսկոպոսները, որոնք դեմ են Կաթողիկոսին, «պետք է եկեղեցուց մաքրվեն»։

Անդրադառնալով 2026 թվականի ընտրություններին՝ «Մայր Հայաստան» կուսակցության անդամը հայտնել է, որ չի քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով հանդես գալու հարցը։ Նա անձամբ գտնում է, որ ընդդիմությունը պետք է ընտրություններին մասնակցի «երկու կամ երեք միասնական շարասյուներով», ինչը, նրա կարծիքով, «ամենաարդյունավետ տարբերակը կլինի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան