ՔՊ-ն թռվռում է ռաբիսի տակ, ընդդիմությունն անհաջող կատակներ է անում, դիսկուրսի ցածր մակարդակ է. Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

«Լյուստրացիան Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեզերից մեկն էր, թե ով ում գործակալն էր՝ կարելի էր բացահայտել իշխանության գալու առաջին, իսկ ամիսներին: Դա կլիներ հասարակության ինքնամաքրման ամենակարճ ճանապարհը: Մինչդեռ իշխանությունը որոշել է միայն կետային լյուստրացիայի գնալ»,-Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին՝ անդրադառնալով իշխանություն-եկեղեցու վերնախավ օր օրի սրվող հակամարտությանը:

Նրա խոսքով՝ ՀՀ սահմանադրությունը, որը Փաշինյանը խոստացել էր փոխել, երբ եկել էր իշխանության, հիմա երաշխավորում է իր բոլոր գործողությունները. «Վարչապետը դառնում է անկառավարելի, նրան սահմանափակելու լծակներ չկան, օրինակ՝ լծակ, որը կսահմանափակեր նրան ԱԺ-ում մատ թափ տալով բամբասանքներ տարածելու հարցում: Մենք տեսնում ենք հանրության բևեռացումը, Փաշինյանը դրա վարպետն է, նա կարողանում է ստեղծել խիստ հակասական իրավիճակներ, որոնք բերում են հասարակության պառակտմանը, տրամադրությունների հսկայական բևեռացման»:

Վահան Արծրունու բնորոշմամբ՝ հայաստանյան հասարակությունն այժմ չի կարող ճշգրիտ վերաբերմունք դրսևորել քաղաքական գործընթացների նկատմամբ. «Հասարակության վիճակը ողորմելի է, կողմնորոշված չէ ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերում, մոլորված է, չեզոք, ընտրությունից ընտրություն տեսնում ենք, որ հանրության հսկայական հատված իրեն հեռու է պահում կեղտից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան