Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական․ Փաշինյան

Լուրեր

07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով անդրադարձել է  հարցին, թե արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պե՞տք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն։

«Շատ է խոսվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու և հենց Եկեղեցու կողմից քաղաքական գործունեություն ծավալելու անթույլատրելիության մասին: Սրա շուրջ, ըստ էության, Հայաստանի հանրության շրջանում կա ըմբռնում, եթե չասենք կոնսենսուս կամ կոնսենսուս՝ մինուս մի քանիսը:

Բայց այս կետից մեկ ուրիշ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պե՞տք է առնչություն ունենա մեր հանրային-քաղաքական կյանքին, և եթե այո, ինչպիսի՞ առնչություն:

Ես կարծում եմ, որ, այո՛, պետք է ունենա առնչություն, և Եկեղեցին պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ դադարում են լինել ընդդիմադիր կամ պրոկառավարական, որտեղ նույնիսկ ամենասուր քաղաքական հակառակորդները Եկեղեցու տարածքում մի կողմ են դնում իրենց հակասությունները և կարող են կողք կողքի լինել մեր ազգային-եկեղեցական տոների ժամանակ, կողք կողքի մասնակցել պատարագի, կողք կողքի աղոթք հղել առ Աստված, իրար հետ կողք կողքի հաղորդություն ընդունել և կողք կողքի հաղորդակցվել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

Իմ կարծիքով՝ Եկեղեցին հենց այսպիսի հանրային դերակատարում պետք է ունենա, և նրա առաջնային անելիքը և մտահոգությունը պետք է լինի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետության, իրական կյանքում նրա դավանած արժեքների տարածման հարցը:

Ահա, թե ինչպես եմ պատկերացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առնչությունը մեր հանրային-քաղաքական կյանքին»,- ասում է վարչապետը: