2025-ին 43 ոստիկան ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ ՆԳՆ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

2025 թվականի ընթացքում Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 41 նյութ և եզրակացություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ երեք ծառայողի վերաբերյալ նյութերը հանձնաժողովում քննարկվել են կրկնակի։

Փաստական հանգամանքների մանրակրկիտ վերլուծության արդյունքում կարգապահական հանձնաժողովը միջնորդել է ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձին ոստիկանության 43 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության։

Մասնավորապես առաջարկվել է`

2 ծառայողի նկատմամբ կիրառել «նկատողություն»,

11 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն»,

30 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը։

Ըստ ՆԳՆ-ի՝ միևնույն ժամանակ, երկու ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից։

Ներքին գործերի նախարարությունում ընդգծում են, որ առանձնակի ուշադրություն է դարձվում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը։ Ըստ նախարարության՝ այս մոտեցումը կարևոր քայլ է թափանցիկության բարձրացման, հանրային հաշվետվողականության ապահովման և իրավապահ համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ։