«Շուտով բենզինն էժանանալու է»․ Պապոյանը կանխատեսում է, գլխավոր դերերում նույն դեմքերն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ադրբեջանից 7600 տոննա նավթամթերքի նոր խմբաքանակ է Հայաստան ներմուծվում․ 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզելային վառելիք։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ինչպես առաջին դեպքում, այս անգամ ևս ներկրումն իրականացնում են Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա Թրեյդ» և Սամվել Ալեքսանյանի կնոջ երբորորդու «Շիշա ուրլդ» ընկերությունները։

Ինչպե՞ս է ստացվել, որ բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող հայաստանյան ոչ բոլոր ընկերություններն են մասնակցում ներկրումներին, Factor TV-ն երեկ հետաքրքրվեց վարչապետից։

«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, ընտրել է այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի քաղաքական ակցիա սարքել, ասել՝ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել»,- պատասխանեց Փաշինյանը։

Այս պատասխանից ստացվում է՝ առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բենզինի բիզնեսով զբաղվող ոչ բոլոր ընկերություններն են նոր հնարավորության մասին տեղեկացվել, որոշիչ են եղել գործարարների քաղաքական հայացքները։ Խաչատուր Սուքիասյանն իշխանական պատգամավոր է, իսկ նախկին ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը դեռևս հեղափոխության օրերին չէր թաքցնում՝ նոր իշխանության նկատմամբ լոյալ է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ բենզինի դաշտում խոշոր խաղացողները Սի Փի Էս-ն ու Ֆլեշն են, որոնք հիմնականում Ռուսաստանից են վառելիք ներկրում։ Ըստ նրա՝ այս երկու ընկերությունների սեփականատերերը չէին ցանկանա ադրբեջանական բենզինի փոքր խմբաքանակի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները վաթարացնել։ Տնտեսագետը նշում է, որ պետությունը, այդուհանդերձ, պետք է ընտրողաբար չմոտենա առանձին ընկերություններին։

Սուքիասյաններին պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայաններում ադրբեջանական պրեմիում տեսակի բենզինի առաջին խմբաքանակը վաճառվում էր լիտրը 430 դրամով, այլ բենզալցակայանների համեմատ՝ շուրջ 90 դրամ էժան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Factor TV-ի հետ զրույցում չի համարում, որ հակամրցակցային պայմաններ են ստեղծվել։

«Ոչ մի հակամրցակցային բան չկա, ես տեղյակ եմ, որ մյուս ընկերությունների մատակարարներն իրենց լավ գներով են տալիս վերջին զարգացումներից հետո, շուտով մենք ամբողջ շուկայում կտեսնենք գների փոփոխություն»,- վստահեցրեց Պապոյանը։

Անհայտ է մնում Ադրբեջանից Վրաստանի տարածքով բենզինի տարանցման վճարի չափը։ Առաջին բեռնափոխադրման համար Թբիլիսին տարանցման գումար չէր պահանջել, բայց Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանը բարձր գներ է սահմանել, հարցի շուրջ բանակցում են։

Այսօր նախարարը Factor TV-ին հրաժարվեց ասել, թե, ի վերջո, տարանցման ինչ գին է որոշվել, ասաց միայն՝ գործարարների համար այն ձեռնտու է․ «Հարցը լուծվել է, բավականին լավ գին է առաջարկված, կոնկրետ գինը հիմա չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ բիզնեսը նպատակահարմար է համարում»։

Ըստ նախարարի՝ յուրաքանչյուր տարանցման համար, կախված բեռների ծավալից, կարող է տարբեր գին լինել։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Վրաստանը հայկական խոշոր ընկերությունների համար զեղչեր է կիրառում։ Նա չի բացառում, որ նույն մոտեցումը լինի Ադրբեջանից ապրանք ներկրողների համար։

Խաղաղության գործընթացի շրջանակում հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունն առայժմ միակողմանի է։ Հայաստանից դեռևս որևէ բեռ մուտք չի գործել Ադրբեջան։ Նախարար Պապոյանի խոսքով՝ այժմ բանակցություններ կան Հայաստանից ալյումինի փայլաթիթեղ, այլումինի փայլաթիթեղի հումք, ֆերոմոլիբդեն, ընտանի կենդանիներ, կոնյակի հումք, ծխախոտ, տեքստիլ արտադրանք արտահանելու վերաբերյալ։

Ադրբեջանը դեռևս ոչ միայն հայկական ապրանքներ չի ներկրում, այլև անարձագանք է թողել Փաշինյանի առաջարկը Հայաստանի տարածքով Թուրքիա բեռներ արտահանելու վերաբերյալ։ Հիշեցնենք՝ Հայաստանն Ադրբեջանի տարածքով նաև բեռներ է ներկրում Ռուսաստանից և Ղազախստանից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան