Մեռնելուց եմ փրկվել, սառույցը պոկվեց ընկավ․ «անակնկալ» ձյունն ու տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակոբ Կարապետյանն ապրում է Նոր Նորքի հինգերորդ զանգվածում։ Տեսողական խնդիրներով տղամարդը ստիպված է ամեն օր աշխատանքի գնալ ու տուն վերադառնալ նույն սառցապատ ճանապարհով։ Շենքի բակից մինչև կանգառ միասին ենք քայլում․ մայթերը սառած են, սայթաքելու վտանգը՝ մեծ։

Հակոբը փորձում է շքամուտքից դանդաղորեն հասնել կանգառ, մերկասառույցի պայմաններում անծանոթ հատվածներում կողմնորոշվելը չափազանց բարդ է։

Բակից մինչև կանգառ կարճ հատվածն անցնելու համար պահանջվեց շուրջ 15 րոպե, մինչդեռ այլ եղանակի պայմաններում Հակոբը ճանապարհն անցնում է երկու-երեք րոպեում։ 

Երևանի անգամ կենտրոնական փողոցներին հարող մայթերին իրավիճակն էականորեն չի տարբերվում։ Դեմիրճյան փողոցում հանդիպեցինք Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների, մայթերն էին մաքրում՝ փորձելով ջարդել սառույցը։

Եթե փողոցներն ու մայթերը համեմատաբար անցանելի են, նույնը չի կարելի ասել թեքահարթակների մասին։ Արամի փողոցում, օրինակ, թեքահարթակներ կան, որոնք ամբողջությամբ ծածկված են աստիճանների վրայից մաքրված ձնաթմբերով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ այս իրավիճակում խախտվում է հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի իրավունքը։

Մինչ Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկի ֆեյսբուքյան էջում ձնամաքրման աշխատանքների մասին հրապարակումները վերջին օրերին գերակշռում են,  իսկ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարում է, որ այս տարի ձյան տեղումներին ավելի պատրաստված են, մայրաքաղաքի բազմաթիվ մայթեր ու թեքահարթակներ շարունակում են պատված մնալ սառույցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան