Մի շարք համարանիշներ կընդգրկվեն «մեծ պահանջարկ ունեցողների» շարքում

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Առանձնահատուկ պահանջարկ ունեցող» և «մեծ պահանջարկ ունեցող» համարանիշների հետ կապված որոշումներում փոփոխություններ կլինեն։

ՀՀ կառավարության գործող որոշումներով սահմանված են համարանիշների որոշակի համադրություններ, որոնք համարվում են պահանջված։ Ըստ Ներքին գործերի նախարարության՝ գործնականում պարզվել է, որ կան թվերի և լատինական տառերի որոշ համադրություններ, որոնք․

  • իրենց տեսքով շատ նման են պահանջարկ ունեցող համարանիշներին,

  • ունեն «գեղեցիկ» կամ առանձնահատուկ տեսք (օրինակ՝ շատ «0»-ներ, նույնական թվեր),

  • բայց չեն մտնում գործող կարգավորումներով սահմանված ոչ մի կատեգորիայի մեջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համադրությունները չեն համապատասխանում 2023 թ․ որոշմամբ սահմանված «առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների» տրամաբանությանը, բայց նաև ընդգրկված չեն 2007 թ․ որոշմամբ սահմանված «մեծ պահանջարկ ունեցող» համարանիշների ցանկում։

Նախագիծը առաջարկում է․

  • այդ «միջանկյալ» համադրությունները ներառել «մեծ պահանջարկ ունեցող համարանիշների» շրջանակում,

  • այսպիսով ամբողջական դարձնել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ցանկը,

  • ապահովել, որ պահանջված տեսք ունեցող որևէ համարանիշ չմնա կարգավորումից դուրս։

Համարանիշներն ամբողջությամբ՝ այստեղ։

Եվգենյա Համբարձումյան