ՌԴ իշխանության որոշ անդամներ ակնարկել են՝ Փաշինյանը դեռ ո՞ղջ է․ չե՞ք պատկերացնում՝ ինչ է կատարվում․ Լուսինե Բադալյան

Լուրեր

10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ընդդիմության մեղադրանքներին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով եկեղեցու բարենորոգման մասին հանձնախմբի ստեղծման փաստաթուղթ՝ 10 եպիսկոպոսների հետ միասին, միջամտել է Հայ առաքելական եկեղեցու ներքին գործերին և խախտել Սահմանադրությունը։

Պատասխանելով դիտարկմանը, թե ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ այդ արարքը ենթադրում է 10-15 տարվա ազատազրկում, Բադալյանը պնդել է, որ Սահմանադրության խախտում չկա։

«Վարչապետը չի խառնվում եկեղեցու ներքին գործերին։ Եկեղեցին դարձել է մի վայր, ոչ թե եկեղեցին՝ այդ շենքերը, այլ եկեղեցու տակ քողարկված․․․ այն դարձել է հավաքատեղի շատ քաղաքական այլ ուժերի համար, որոնք ծրագրում են Հայաստանի Հանրապետության ապագայի համար բավականին վտանգավոր իրադարձություններ»,- ասել է պատգամավորը։

Ըստ Լուսինե Բադալյանի՝ վարչապետի գործողությունները միտված են պետականության պահպանմանը, քանի որ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ ներգրավվել են արտաքին քաղաքականության մեջ։

«Այստեղ կարմիր գծերը հատվել են, և խոսքը բնավ եկեղեցու գործերին խառնվելու մասին չէ։ […] Չկա Սահմանադրության խախտում, որովհետև վարչապետը չի խառնվում եկեղեցու ներքին գործերին։ Վարչապետը իր ստորագրությունը դնելով՝ արդեն պաշտոնապես գործում է այլ իրողությունների պայմաններում, այո՛, դա կարող էր այդպես լինել, բայց այստեղ արդեն բոլոր կարմիր գծերը հատվել են, և խոսքը պետականության պահպանման մասին է»,- նշել է ՔՊ պատգամավորը։
Բադալյանը նաև հայտարարել է, որ եթե «ազգային անվտանգությանը սպառնում է վտանգ, ապա պիտի համապատասխան քայլեր ձեռնարկվեն», և հավելել. «Պարապությունից ՀՀ վարչապետը որոշել է մաքրե՞լ եկեղեցին, ո՛չ, դա այդպես չի եղել»։

Անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը և հոգևորականների քաղաքական ակտիվությանը՝ իշխանական պատգամավորը դա որակել է որպես հիբրիդային պատերազմի մաս։

«Ամբողջ իրավիճակի ռեժիսորը տեղում չի, տեղական չի։ Սցենարիստն ու ռեժիսորը ներքաղաքական չեն, Հայաստանի ներսում չեն։ Ընդդիմադիր որոշ ուժեր էս ընդհանուր մեծ հիբրիդային պատերազմի մաս են կազմում»,- ասել է նա։

Պատասխանելով հարցերին, թե արդյո՞ք ինքն ակնարկում է Ռուսաստանի ներգրավվածությունը այս պրոցեսում, և ինչպե՞ս է գնահատում Եզրաս արք․ Ներսիսյանի կողմից հերքումը իր՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մեղադրանքին, Բադալյանը պատասխանել է. «Որպես հայ հոգևոր հոտի առաջնորդ՝ ինչու է Պուտինից շքանշան ստանում Ռուսաստանին մատուցած ծառայությունների համար»։

Խոսելով 2026 թվականի ընտրություններից հետո հնարավոր իշխանափոխության դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականության հարցի մասին՝ Լուսինե Բադալյանը վստահեցրել է, որ իրենց խիղճը հանգիստ է։

«Մենք որևէ օրենք չենք խախտում։ Անկախ նրանից՝ ի հեճուկս բոլոր էն խոսակցություններին, մենք օրենք չենք խախտում, և ամենակարևորը՝ մեր խիղճը հանգիստ է։ Շատ կարևոր է դա։ Մեր խիղճը հանգիստ է՝ անկախ նրանից՝ ով մեզ ինչպես է վերաբերվում, ինչպես է թիրախավորում կամ վիրավորում, մեր խիղճը հանգիստ է այն իմաստով, որ մենք կարողացել ենք Հայաստանի Հանրապետությունը հանել մի ճահճից, մեծ հեռանկարներ բացել ՀՀ առաջ»,- եզրափակել է պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան