Ոչ մի բարերար էլ չկա, մոլորություն ա դա․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

«Հավատում էի, որ ահա Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ, ժողովրդավարություն, և կարելի է ազգային նպատակների շուրջ համախմբել սփյուռքի ներուժը։ Հետո սփյուռքը, սփյուռքի ներկայացուցիչները իրենք ինձ ուշադրություն հրավիրեցին մի փաստի վրա։ Ասացին՝ եկեք նայենք 1992 թվից մինչև 2018 թվականը Հայաստան համահայկական հիմնադրամը ինչքա՞ն է հավաքել և Հայաստանում ինչքա՞ն ներդրում է արել։ Հետո պարզվեց, որ այդ ամեն ինչը, իրականում, մեր բոլորի մոլորությունն է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Ստեփանակերտում իր արած հայտարարությունների մասին։

Նրա խոսքով՝ երկրում կա տնտեսական հետաքրքրություն՝ կլինի ներդրում, չկա տնտեսական հետաքրքրություն՝ չի լինի ներդրում։

«Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած բարերարին (Սամվել Կարապետյանին-խմբ․), այդ նշած բարերարը թող էլեկտրաէներգիա ապահովեր։ Այդ իմ ասած մեխանիզմների գործարկմամբ է, որ գումարներ են գեներացվել, այսպես ասած, բարերարության համար։ Ոչ մեկ իր հաշվին բարերարություն չի արել։ Այդ բոլոր բարերարությունները արվել են մեր հաշվին՝ սպառողների հաշվին։ Էլեկտրաէներգիայի մատակարարման մանիպուլյացիաների արդյունքում յուրացումների և գումարներ ձեռք բերելու, վարկեր վերցնելու տոկոսներով և տոկոսները մեր հաշվին փակելու հաշվին։ Ոչ մի բարերար էլ չկա, մոլորություն է եղել դա»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։