Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողությունը կարող է տարիներ տևել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի առավոտյան New York Times-ում հրապարակված հարցազրույցում ասել է, որ «միայն ժամանակը ցույց կտա»՝ որքան ժամանակ Միացյալ Նահանգները կպահպանի Վենեսուելայի նկատմամբ վերահսկողությունը, գրում է Reuters-ը։

Հարցին՝ դա կլինի երեք, վեց ամիս, մեկ տարի, թե՞ ավելի երկար, Թրամփը պատասխանել է. «Ես կասեի՝ շատ ավելի երկար»։

«Մենք այն կվերականգնենք շատ շահավետ ձևով։ Մենք օգտագործելու ենք նավթը, մենք նավթ ենք վերցնելու։ Մենք իջեցնում ենք նավթի գները և Վենեսուելային փող ենք տալու, որի կարիքը նրանք հուսահատորեն ունեն»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը «շատ լավ հարաբերությունների մեջ է» Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ։

Երեքշաբթի Թրամփը հրապարակել էր Վենեսուելայում ԱՄՆ-ի շրջափակման տակ մնացած մինչև 50 միլիոն բարել վենեսուելական նավթի վերամշակման և վաճառքի ծրագիրը, ինչը ևս մեկ նշան է այն բանի, որ Վաշինգտոնը համակարգում է գործողությունները Վենեսուելայի կառավարության հետ անցյալ շաբաթավերջին նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո։

«Նրանք մեզ տալիս են այն ամենը, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Վենեսուելայի կառավարությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի