Փաշինյանի եղբորը տնօրեն նշանակած գործարարը կառավարությունից արտոնություն կստանա

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Վարդերի բիզնեսով զբաղվող «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը կազատվի 81,5 մլն դրամի մաքսատուրք վճարելուց։ Համապատասխան նախագիծը ներկայացված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Ոչ ԵՏՄ անդամ պետություններից վարդերի աճեցման համար ներկրվելու են 1, 6 մլրդ դրամի սարքավորումներ։

Factor.am-ը պարզեց, որ կառավարությունը 81,5 մլն դրամի արտոնություն է տալիս շուրջ կես տարի առաջ հիմնադրված ընկերությանը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը պետական գրանցում է ստացել 2025 թվականի հունիսի 17-ին։ Ընկերության տնօրենն ու միակ սեփականատերը Յուրի Քոքոբելյանն է։ Նա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին է։

Factor.am-ը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում է, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, Յուրի Քոքոբելյանին պատկանող այլ՝ «Արգիշտի-2» և «Միթ Արգո» ընկերությունների տնօրենն է, ինչպես նաև՝ Յուրի Քոքոբելյանի հոր՝ Վաչիկ Քոքոբելյանին պատկանող «Մինա-Մայա» ընկերության տնօրենը։

Նշենք, որ 2024 թվականի ամռանը իրավապահները հետախուզում էին հայտարարել Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։ Ըստ լրատվամիջոցների` նա մեքենա էր վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։

Նարեկ Կիրակոսյան