Թրամփը Պուտինի հետ չի կիսի աշխարհը․ ուզում է ԱՄՆ-ն հեգեմոն դարձնել․ Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը, գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերին, որոնք ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։

Մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, Ղևոնդյանը նկատում է․ «Հետաքրքիր է, որ Ալիևը հայտարարում է, թե որևէ մեկը եթե ինքը իրեն պարտված է համարում, դա իր գործն է։ Ես չեմ կարծում, որ նկատի ունի Հայաստանին, ամենայն հավանականությամբ, այստեղ նկատի է առնվում Ռուսաստանը, որը խնդիրներ է տեսնում այս գործընթացում»,- նշում է քաղաքագետը։

Ըստ Ղևոնդյանի՝ Ալիևի հայտարարություններն ուղղակիորեն կապված են գլոբալ զարգացումների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կտրուկ քայլերի հետ։
«Ալիևի այս հայտարարությունն անմիջապես հետևեց Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին, և ես կարծում եմ՝ Ալիևը հասկացավ, որ գլոբալ բաժանման գործընթացում Միացյալ Նահանգները էական քայլ կատարեց և շատ մեծ քայլ կատարեց, որը ուժերի հավասարակշռության որոշակի փոփոխություն է նշանակում»,- ասում է նա՝ հավելելով․ «Ալիևը ցանկանում է ապահովագրել իրեն, որ հանկարծ այնպես չլինի՝ այն ուժային կենտրոնը, որը այդպիսի մեծ քայլ է կատարում և մեծ առավելություն է ձեռք բերում մյուս ուժային կենտրոնների նկատմամբ, մտածի, կարծի կամ նկատի, որ Ադրբեջանը փորձում է խուսափել իր հետ կնքած պայմանավորվածությունները կյանքի կոչելուց»։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործմանը Ալիևի կողմից՝ քաղաքագետը շեշտում է, որ դա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օգտագործվող անվանում է, որը նրանք կիրառելու են անկախ Հայաստանի ցանկությունից։ Սակայն խնդիրը, ըստ նրա, ավելի խորքային է և առնչվում է ճանապարհների վերահսկողությանը։

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները բավարար կամք կունենան՝ Ռուսաստանի կողմից երկաթուղին չվերանորոգելու և չաշխատելու դեպքում, պայմանագիրը խզելու [խոսքը ՌԴ-ի հետ կապված պայմանավորվածությունների մասին է]»,- ասում է Ղևոնդյանը՝ մատնանշելով ռուսական կառավարման տակ գտնվող երկաթուղու խնդիրը։

«Այն ենթակառուցվածքը, որը գոյություն ունի հիմա և որը կառավարում է «Հարավկովկասյան երկաթուղին», թույլ չի տալու օգտագործել այդ ճանապարհները այնպես, ինչպես պահանջում է ամբողջ աշխարհը իրականում։ Կարծել, թե «Հարավկովկասյան երկաթուղին» արդիականացնելու է Գյումրի-Երասխ ճանապարհը՝ գտնում եմ, որ անիրատեսական է»,- ընդգծում է փորձագետը։

Ռոբերտ Ղևոնդյանը համոզված է, որ ԱՄՆ-ի ակտիվացումը տարածաշրջանում ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից։
«Հայաստանի Հանրապետության առաջնային և ընդհանուր նպատակը այս պահին անվտանգությունն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանի Հանրապետությունում նշանակում է Հայաստանի Հանրապետության պետականության անվտանգության մակարդակի մի փոքր ավելի բարձր վիճակ»,- նշում է նա։

Ըստ քաղաքագետի՝ սա ունի պարզ տնտեսական տրամաբանություն. «Եթե Միացյալ Նահանգները ունի տնտեսական շահեր, Միացյալ Նահանգները այդ շահերը պաշտպանում է»։

Ի հակադրություն սրա՝ նա հիշատակում է Ռուսաստանի վարքագիծը. «Կար Ռուսաստան, որը ուներ որոշակի շահեր Արցախում, բայց նա ունակություն չունեցավ այդ շահերը պաշտպանելու, կամ այլ շահեր հայտնվեցին, որոնք ավելի կարևոր էին իր համար, և նա նույն վայրկյանին ուղղակի, կարելի է ասել, սկուտեղի վրա մատուցեց Արցախը Ադրբեջանին»։

Վերլուծելով ուժային կենտրոնների դասավորությունը՝ Ղևոնդյանը փաստում է Ռուսաստանի՝ որպես ինքնուրույն բևեռի տապալումը։
«Ռուսաստանը չկարողացավ դառնալ այն բևեռը, որը կարող էր հավասարակշռել ընդհանուր առմամբ գոնե մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները»,- ասում է նա։

Ավելին, ըստ քաղաքագետի, Մոսկվան հայտնվել է Պեկինից կախվածության մեջ. «Չինաստանի դեպքում Ռուսաստանը սատելիտ է իր համար։ Այսօր գոնե տեխնոլոգիական և տնտեսական առումով դա ակնհայտ իրողություն է»։

Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Ղևոնդյանը արձանագրում է Ռուսաստանի քաղաքական պարտությունը. «Եթե Ռուսաստանը պարտվում է Ուկրաինայում, իսկ Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է Ուկրաինայում ու վաղուց է պարտվել, ապա Ռուսաստանը չի կարողանում լինել այն աշխարհաքաղաքական բևեռը, որը կարող է պայմաններ առաջադրել Միացյալ Նահանգներին և Չինաստանին»։

Ամփոփելով՝ Ռոբերտ Ղևոնդյանը կանխատեսում է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը վարելու է ԱՄՆ հեգեմոնիայի վերականգնման քաղաքականություն՝ հակառակ մեկուսացման մասին կանխատեսումներին։

«Մենք տեսնում ենք բացարձակապես այլ քաղաքականություն, քան այն, ինչ կար Թրամփի առաջին նախագահության ժամանակաշրջանում, երբ Թրամփը մեկուսացրել էր Միացյալ Նահանգները։ Այս անգամ ընդհակառակը՝ նա եկել է, Միացյալ Նահանգները հեգեմոն դարձնելու։ Թրամփը եկել է և պարզ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները պետք է դարձնի հեգեմոն ամբողջ աշխարհում»,- եզրափակում է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան