Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարները խոչընդոտել են արդարադատության իրականացմանը ՀՀ-ում

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի նոյեմբերի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջով․ հարուցել քրեական հետապնդում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայիս ղեկավար Ն․ Մարտինյուկի, նախկին ղեկավար Վլադիմիր Ելկանովի` ՀՀ քաղաքացու սպանության գործի պատշաճ քննությանը և արդարադատության իրականացումը խոչընդոտելու փաստի առիթով։ Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Հաղորդվում է, որ ավելի քան ութ տարի տևած դատավարական գործընթացի ընթացքում Ջուլիետա Ղուկասյանի մահվան գործը ուղեկցվել է արդար դատաքննության և մի շարք հիմնարար իրավունքների խախտումներով, ինչի պայմաններում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը չի դադարել հետևողականորեն պաշտպանել տուժողի իրավունքները և պահանջել, որպեսզի գործի քննությունը իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։

«ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 23-ին կայացվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշում։

Այդ համատեքստում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ Ի․ Յու․ Դանիելյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը և դրա շրջանակներում ապահովելու գործի ամբողջական, օբյեկտիվ, բազմակողմանի և պատշաճ քննություն։

Գյումրի քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի սպանության փաստով քրեական գործը հարուցվել է 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատակից Անդրեյ Ռազգիլդեևի նկատմամբ։ Դեկտեմբերի 21-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ պահանջելով վերջինիս ռուսական ռազմաբազայի տարածքից տեղափոխել ՀՀ իրավազորության ներքո գործող քրեակատարողական հիմնարկ՝ ներկայացնելով համապատասխան իրավական և փաստական հիմնավորումներ։ Միջնորդությունը մերժվել է, իսկ այդ որոշումը հետագայում բողոքարկվել է դատախազական և դատական բոլոր հնարավոր ատյաններում՝ կրկին մերժվելով։

Հիշեցնենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատակից Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում, հետևել է Ջուլիետա Ղուկասյանին։ Վերջինս փորձել է խուսափել նրան հետապնդող անձից՝ փոխելով իր շարժման ուղղությունը, սակայն Անդրեյ Ռազգիլդեևը հասել է նրան և դիտավորությամբ, առանձնակի դաժանությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։

Ստացած ծանր մարմնական վնասվածքներով Ջուլիետա Ղուկասյանը դեպքի վայրից տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ նույն օրը մահացել է։

Հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ ռուսական ռազմաբազայից դուրս, չի հանդիսացել զինվորական հանցագործություն և կատարվել է ՀՀ քաղաքացու նկատմամբ։ 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված հայ-ռուսական համաձայնագրի համաձայն՝ նման դեպքերում մեղադրյալը պետք է գտնվեր ՀՀ իրավազորության ներքո գործող քրեակատարողական հիմնարկում։ Սակայն ողջ դատավարության ընթացքում Անդրեյ Ռազգիլդեևը շարունակել է պահվել ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, ինչը փաստացի հնարավորություն է տվել ռազմաբազայի ղեկավարությանը ազդել գործի քննության ընթացքի վրա։

Գործի դատական քննության ընթացքում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ մեղադրյալին դատարան ներկայացնելու անհնարինության պատճառաբանությամբ։ Ռուսական ռազմաբազայի ղեկավարության կողմից դատարանին ներկայացվել են բազմաթիվ միջնորդություններ՝ հղում կատարելով անվտանգության ապահովման վերաբերյալ չնախատեսված «երաշխիքների» բացակայությանը։ Միաժամանակ դատարանին պարբերաբար տեղեկացվել է, թե Ռազգիլդեևը գտնվում է հատուկ միջազգային իրավական կարգավիճակ ունեցող տարածքում, ինչի պատճառով նրա ներկայացումը դատարան հնարավոր չէ։

Անգամ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջոցով մեղադրյալի դատարան ներկայացման փորձերը խոչընդոտվել են ռազմաբազայի հրամանատարության կողմից։

ՀՔԱՎ-ի իրավապաշտպանական թիմը բազմիցս արձանագրել է, որ նման գործողությունները խոչընդոտում են արդարադատության իրականացմանը, և դատարանին ներկայացրել է համապատասխան միջնորդություններ՝ արձանագրելով դատավարական հիմնարար խախտումները։

Ստեղծված իրավիճակում տուժող կողմը արձանագրել է, որ գործի քննության ընթացքում խախտվել են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները՝ կողմերի իրավահավասարությունը, մրցակցային դատավարության ապահովումը և դատարանի անկախությունը, ինչի արդյունքում հայտարարել է դատական նիստերին իր մասնակցությունը դադարեցնելու մասին՝ մինչև այդ խախտումների վերացումը։

ՀՔԱՎ-ի գնահատմամբ՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին և գործող հրամանատարության ուղղակի և դիտավորությամբ գործողությունների արդյունքում խոչընդոտվել է ՀՀ-ում արդարադատության իրականացումը։ Նշված հանգամանքները բավարար իրավական և փաստական հիմքեր են քրեական վարույթ նախաձեռնելու և գործի ամբողջական ու անաչառ քննություն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը դատապարտվեց 7 տարի 6 ամիս ազատազրկման»,- գրված է ՀՔԱՎ գրասենյակի հայտարարության մեջ։