ԲԸՏՄ-ին գերժամանակակից ԱԹՍ է տրամադրվել 

Լուրեր

30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ իրենց անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ են տրամադրվել, ինչը հնարավորություն կտա արագ արձանագրել ապօրինի գործունեության դեպքերն ու ապահովել տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրում։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակներում այս անգամ ԲԸՏՄ-ին է նվիրաբերվել DJI Matrice 30T տեսակի ժամանակակից անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ։

DJI Matrice 30T անօդաչու թռչող սարքը հագեցած է ջերմատեսիլ և բարձր լուծաչափի տեսախցիկներով, ինչը հնարավորություն կտա արագ արձանագրել ապօրինի գործունեության դեպքերն ու ապահովել տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրում։

Նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառումը՝

· դյուրացնում է դժվարամատչելի ու հեռավար տարածքների մշտադիտարկումները,

· վարչարարության շրջանակում նպաստում է հիմնավոր ապացուցողական շտեմարանի հզորացմանը,

· նվազեցնում է մարդկային ու ժամանակային ռեսուրսների ծախսերը։

Ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների պահպանության ոլորտներում վերջին 3 տարում անօդաչու թռչող սարքերի կիրառումը զգալիորեն նպաստել է վերահսկողական, բնապահպանական ռիսկերի կանխարգելման ու օպերատիվ արձագանքման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Տեսչական մարմինը կարևորում է Կովկասի հիմնադրամի հետ ձևավորված բազմամյա համագործակցությունը և բարձր է գնահատում նման աջակցությունը, որը միտված է պետական վերահսկողության համակարգի տեխնիկական հագեցվածության և արդյունավետության շարունակական բարելավմանը»,- ասված է հաղորդագրությունում։