Փաշինյանը սաղմոսով է շնորհավորել Սուրբ Ծնունդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Սիրելի ժողովուրդ Սուրբծննդյան ճրագալույց է, և ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել սաղմոսով»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սուրբ Գրքից արտասանում 63-րդ սաղմոսը։
Նշենք, որ տևական ժամանակ է ինչ վարչապետ Փաշինյանը սաղմոսասացությամբ է շնորհավորում Սուրբծննդյան ու Սուրբ Հարության տաղավար տոները։