Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են․ մայրաքաղաքի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Լուրեր

21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
Բոլորը

ՆԳՆ ոոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։

«Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում տված Չարենցավանի բնակիչը հայտնել էր, որ 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր։

Համաքաղաքացի մի տղամարդ էլ զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և 136 հազար դրամ։

Երևանի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացնելով Կոտայքի մարզի գործընկերների հետ՝ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել են 40-ամյա և 49-ամյա երևանցիներ։

Դեկտեմբերի 24-ին տղամարդիկ Չարենցավան-Երևան ճանապարհին հայտնաբերվել, ձերբակալվել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։

Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա զարդեր և բանալիներ։

40-ամյա և 49-ամյա տղամարդիկ կալանավորվել են։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։