Ինչու է Նիկիտա Սիմոնյանը մահվանից 2 տարի առաջ փոխել հայրանունը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը մահվանից երկու տարի առաջ պաշտոնապես փոխել է հայրանունը։ Այդ մասին Sport-express-ի հետ հարցազրույցում հայտնել է Նիկիտա Սիմոնյանի դուստր Վիկտորիան։

-Հայրդ պատմե՞լ է, թե ինչպես նա Մկրտիչ Պողոսովիչից դարձավ Նիկիտա Պավլովիչ։

-Դա տեղի է ունեցել բնական կերպով։ Ինչ-որ տեղ լուրեր էին շրջանառվում, թե հայրիկը իբր հրաժարվել է իր իսկական անունից, բայց դա այդպես չէ։ Պարզապես նրա անունը երկրպագուների համար դժվար էր վանկարկել։ Երբ նա խաղում էր Սուխումիում, նրանք չէին կարող վանկարկել. «Մկրտիչ, Մկրտիչ»։ Սկզբում նրան կոչում էին Միկիշկա, հետո՝ Նիկիտա։ Եվ երբ հայրիկն անձնագիր էր ստանում, ինքն է խնդրել պապիկին, որ անունը նշեն Նիկիտա։ Նա արդեն սովորել էր, որ երկրպագուների ու ընկերների շրջանում իրեն այդպես են կոչում։ Պապիկը համաձայնել էր, բայց ասել էր, որ անձնագրում հայրանունը պետք է մնա Պողոսովիչ։ Մինչև վերջերս հայրիկի բոլոր քաղաքացիական գրանցման փաստաթղթերում հայրանունը նշված էր Պողոսովիչ։

-Ամեն դեպքում, նա պաշտոնապես փոխե՞ց հայրանունը։

-Այո։ Ամբողջ կյանքում նրան կոչում էին Նիկիտա Պալիչ, երբեմն էլ՝ պարզապես Պալիչ։ Պողոսովիչ նրան ոչ ոք չէր ասում։ Եվ նա սկսեց մտածել. «Ինչպե՞ս է ստացվում, որ ես կմահանամ, և շիրիմի վրա գրված կլինի «Նիկիտա Պողոսովիչ», իսկ ինձ ամբողջ կյանքում Պալիչ են կոչել»։ Որոշեց, որ հայրը չի նեղանա իրենից, և փոխեց հայրանունը։ Դա տեղի ունեցավ շուրջ երկու տարի առաջ։