Ես ինձ մեղավոր չեմ համարում. Դավիթ Իշխանյանի եզրափակիչ խոսքով ավարտվել է Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական  դատական նիստն է տեղի ունեցել։ Բաքվի զինվորական դատարանում նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը հայտարարել է , որ դատական ​​նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ խոսքով։

Մասնավորապես, իր  եզրափակիչ խոսքով հանդես է  եկել  Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Իր խոսքում նա նշել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքների հետ և ներկայացրել իր հակափաստարկները։

Իշխանյանը հայտարարել է, որ չի մասնակցել մարդկանց բնակության վայրերից վտարմանը, անօրինական բնակեցմանը, ականապատմանը, ագրեսիվ պատերազմի պլանավորմանը, հարձակման նոր ծրագրերի պատրաստմանը, ցեղասպանությանը, խաղաղ բնակիչների ոչնչացմանը, պատերազմի օրենքների և սովորույթների խախտմանը, խաղաղ բնակիչների հետապնդմանը, պատանդ վերցնելուն, միջազգային իրավունքի խախտմամբ ազատազրկմանը, խոշտանգումների կիրառմանը, խաղաղ բնակիչների սպանությանը, գույքի թալանին, հանցավոր կազմակերպությանը մասնակցելուն, զենքի և զինամթերքի անօրինական տեղափոխմանը և այլ հանցագործություններին։

Նա խոսել է  նաև Բերդաշենում  1991 թվականի նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ողբերգության մասին։ Նշել է, որ ադրբեջանական ուղղաթիռի պայթյունը, որը տեղափոխում էր բարձրաստիճան պաշտոնյաների, ավիավթար էր։

Իր ելույթում  Իշխանյանը անդրադարձել է  նաև մեղադրական եզրակացության մեջ գերիների և պատանդների հետ կապված մեղադրանքներին։ Նա նշել է, որ ինքը որևէ շփում չի ունեցել ադրբեջանցի գերիների կամ պատանդների հետ։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում, ես որևէ հանցագործություն չեմ կատարել», – իր ելույթի վերջում հայտարարել է  Իշխանյանը։

Նախագահող դատավոր Աղաևը նշել է, որ սրանով եզրափակիչ ելույթներն ավարտվել են։ Նա դիմել է  կողմերին (մեղադրանքի կողմին, տուժող կողմին և պաշտպանությանը)՝ հարցնելով, թե արդյոք նրանք կներկայացնեն դատավճռի նախագիծ։ Կողմերը նշել են , որ չեն ներկայացնի դատավճռի նախագիծ։

Դրանից հետո նախագահող դատավորը հայտարարել է  դատավարության ավարտի մասին։

Դատավորների կազմը հեռացել  խորհրդակցական սենյակ։ Նշվում է, որ դատավճիռը կհրապարակվի խորհրդակցությունից վերադառնալուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի