ՌԴ-ն չպիտի՛ առնչվի «Թրամփի ուղուն», ռուսները Սյունիքից պիտի հեռացվեն, եթե ուզում ենք ինքնիշխան լինել․ Միքայել Զոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2025-ն ամփոփելիս նաև ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից է խոսել` նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող էր պատերազմ սկսվել, ինչը, նրա գնահատմամբ, «սարսափելի կլիներ»։ Օգոստոսի 8-ին ամերիկյան միջնորդությամբ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվեց․ քաղաքագետ Միքայել Զոլյանին Factor TV-ն հարց ուղղեց՝ արդյոք հաստատուն է այս խաղաղությունը և ԱՄՆ-ի գործոնն ինչպես է գնահատում։

Զոլյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը նախորդ գարնանը փորձում էր օգտվել աշխարհաքաղաքական խառը իրավիճակից (Իրանի և Իսրայելի հարաբերությունների սրացում), սակայն գործընթացում վճռորոշ եղավ ամերիկյան կողմի ակտիվ ներգրավվածությունը, երբ ԱՄՆ-ն զգուշացրեց Բաքվին՝ Հայաստանի դեմ սրացումների չգնալ։ Վերլուծաբանը կարևորում է օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունը Վաշինգտոնում՝ «Թրամփի ուղու» ստեղծման և հայ-ադրբեջանական պայմանագրի նախաստորագրման տեսքով։

«Երբ արդեն ունես համաձայնեցված տեքստ, Ադրբեջանի ագրեսիվ քայլերի տարածությունը բավականին նեղանում է։ Մի բան է, երբ չկա տեքստ, և դու սկսում ես գործողություններ, ուրիշ բան է, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ»,- նշում է Զոլյանը՝ հավելելով, որ ներկայումս քննարկումները գնում են ոչ թե ռազմական բախման, այլ խաղաղության գործընթացի արագության մասին։
Ըստ բանախոսի՝ Վաշինգտոնի ակտիվությունը պայմանավորված է ոչ թե զուտ Հայաստանի հանդեպ սիրով, այլ պրագմատիկ շահերով։ ԱՄՆ-ն ձգտում է կայունության տարածաշրջանում՝ Չինաստանը և Եվրոպան կապող ճանապարհները (Միջին միջանցք) իր վերահսկողության տակ պահելու համար։

«Այն, ինչ արվում է ԱՄՆ-ի կողմից, արվում է՝ ելնելով իրենց շահերից։ Շահը հետևյալն է՝ Չինաստանը և Եվրոպան միացնող ճանապարհները լինեն իրենց վերահսկողության տակ։ Հիմա կա ծովային ճանապարհ, ցամաքային ճանապարհ Ռուսաստանով, որն իրենց համար փակ է, և ճանապարհ Հարավային Կովկասով։ Դրա համար ԱՄՆ-ն մասնակցում է այդ «Թրամփի ուղի» ծրագրին»,- բացատրում է վերլուծաբանը։
Միքայել Զոլյանը համոզմունք է հայտնում, որ Ռուսաստանը ձախողել է իր դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ՝ սկսած 2020 թվականից մինչև 2023 թվականի իրադարձությունները, և չէր կարող հայ-ադրբեջանական պայմանագրի կատարման երաշխավոր լինել։
«Ռուսաստանը եկեք միանգամից բացառենք, որովհետև մենք հստակ ունենք դեպք, երբ ինչ-որ մի երկիր իր պարտավորությունները չի կատարել Արցախում։ Հետևաբար, եթե ինքը չի կատարում, ի՞նչ տարբերություն՝ կա՞ այդ պարտավորությունը, թե՞ ոչ»,- ընդգծում է նա։

Անդրադառնալով հաղորդակցության ուղիների վերահսկողությանը՝ Զոլյանը շեշտում է, որ Հայաստանի սահմանները պետք է վերահսկի բացառապես Հայաստանը։ Նա քննադատում է ռուս սահմանապահների ներկայությունը՝ նշելով.
«Եթե քո սահմանի մի զգալի մասը դու չես վերահսկում կամ քո թույլտվությամբ վերահսկում է օտար երկիր, ուրեմն դու լիարժեք պետություն չես։ Այլ հարց է, եթե լինեք ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի անդամ, և սահմանը լինի բլոկի արտաքին սահմանը, բայց դե ֆակտո մենք Ռուսաստանի հետ դաշինքի մեջ չենք»։

Իլհամ Ալիևն ասել է․ «Երկարատև խաղաղության հասնելու համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ավելի ուժեղ լինենք, քան մեր պոտենցիալ թշնամիները։ Մենք ապահովում ենք և կշարունակենք ապահովել դա»։ Իսկ ահա ՀՀ վարչապետն այսօր ասաց՝ ճիշտ է արել, որ Ալիևին շնորհակալություն է հայտնել դեպի ՀՀ բեռնափոխադրումների արգելքը վերացնելու, նավթամթերք վաճառելու որոշումների համար։
Վերլուծաբանն անդրադառնալով այս հարցով սուր քննադատություններին՝ նշում է, որ քաղաքական գործիչների մի զգալի մասը դեռևս լիարժեք չի ընկալում դիվանագիտության էությունը՝ այն հաճախ շփոթելով կենացների կամ հայհոյանքների հետ։

«Դիվանագիտությունն այն է, երբ դու խնդիրները լուծում ես ոչ թե ուժով, այլ առևտրով։ Ասում ես՝ լավ, մենք այսպիսի բան ենք անում, դեմ չենք, եթե դուք այսպիսի շահ ունենաք դրանից։ Սա դիվանագիտական ճշմարտություն է, որ եթե ուզում ես երրորդ կողմը չխանգարի, պետք է մի բան առաջարկես»։

Զոլյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա 90-ականների մտածողության և բարդույթների շրջանակից։ Նա պնդում է, որ հակառակ ուղին հանգեցնում է պատերազմի և կորուստների։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան