Սրբուհի Գալյանը՝ պետություն–եկեղեցի լարվածության, քաղաքական կալանքների և նոր Սահմանադրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Ինչպիսին էր 2025 թվականը արդարադատության ոլորտում և ինչ կարևոր իրադարձություններ են եղել այս տարի․ Factor TV-ն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հարցազրույցում անդրադարձել է այս և բնագավառին առնչվող այլ հարցերի։

Խոսելով եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին՝ նախարարը նշել է, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված «եկեղեցին անջատ է պետությունից» սահմանումը նշանակում է, որ եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին, բայց պետությունն ընդունում է եկեղեցու առաջնորդությունը հավատքի հարցում։

Նախարարը անդրադարձել է նաև հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ի պաշտոնե տիրապետել եկեղեցականների վերաբերյալ որոշակի տեղեկատվության, և դրանք օգտագործել որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։

Խոսելով դատարաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական հսկողության ենթակա գործերի, այդ թվում՝ կալանքների ձեռքով մակագրման խնդրի մասին՝ Գալյանը հույս է հայտնել որ առաջիկա ամիսների ընթացքում դատարաններն այս գործերով կանցնեն համակարգչային մակագրման։ Նախարարը խոսել է նաև այն մասին, թե ինչ ուղղությամբ է զարգանում տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների պրակտիկան։

Նախարարը նշել է, որ Վարչական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն վարչական մարմինները 300 000 դրամը չգերազանցող վարչական տուգանքների դեպքում դատական ակտերի բողոքարկման հնարավորություն չեն ունենա։

Ըստ նախարարի՝ այսօր սնանկության գործընթացը Հայաստանում ավելի շատ պարտատերերին վնաս պատճառելուն է ուղղված, ուստի իրենք այս մասով ևս փոփոխություններ են նախաձեռնել։ Նախարարն ակնկալում է նաև, որ քաղաքացիական արդարադատության ոլորտում իրականացված փոփոխությունների արդյունքում մոտ 3000 հայցադիմում քիչ է մուտք լինելու քաղաքացիական դատարան։ Օրենքով սահմանվելու են նաև գործերի քննության հստակ և ավելի կարճ ժամկետներ։

Կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական փոփոխություններից մեկն էլ վերաբերում է պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգմանը։ Ներկայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության ստուգման արդյունքում կայացված եզրակացությունները հրապարակային չեն։ Նախագծով առաջարկվում է հրապարակել եզրակացության եզրափակիչ մասը և՛ դրականի, և՛ բացասականի դեպքում, ինչը, ըստ Սրբուհի Գալյանի՝ կհանգեցնի նրան, որ կոնկրետ պաշտոնում նշանակելու լիազորություն ունեցող անձն ավելի երկար կմտածի որևէ թեկնածուի տվյալ պաշտոնում նշանակելուց առաջ։

Նախարարը խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, միջազգային հայցերից հնարավոր հրաժարման, անկախության հռչակագրի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան