Վարչապետը չհամարձակվեց ասել՝ ՌԴ ՖՍԲ-ին նկատի ունի, ասելով՝ հոգևորականը գործակցում է օտար ծառայության հետ․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադարձել է ԿԳԲ-ի գործակալների առկայության շուրջ ակտիվացած քննարկումներին, լյուստրացիայի անհրաժեշտությանը և ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությանը Հայաստանի պետական համակարգի վրա։

Վարդան Հարությունյանը հիշեցրել է, որ դեռ 90-ականներին եղել է լյուստրացիայի մասին օրենքի նախագծի նախաձեռնողներից մեկը, որն այդպես էլ ընթացք չի ստացել։ Ըստ նրա՝ լյուստրացիան անհրաժեշտ էր այնպես, ինչպես դա արեցին Մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Չեխիան, որոնք դրանով խզեցին կապերը խորհրդային անցյալի հետ։

«Լյուստրացիան համերաշխության գրավականն է հանրության մեջ։ Ոչ թե ինչ-որ մեկին դատելու, դատապարտելու, դատափետելու, այլ մեր անցյալին ծանոթանալու և անցյալի հետ հաշտ ապրելու։ Այդպես է եղել բոլոր այն երկրներում, որտեղ լյուստրացիա իրականացվել է»,- նշել է իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում լյուստրացիա չիրականացվեց, որովհետև մեր երկիրը մնաց Ռուսաստանի ազդեցության ոլորտում, իսկ լյուստրացիան ուղղակի հարված էր լինելու ռուսական ազդեցությանը։

Անդրադառնալով հոգևորականների՝ խորհրդային հատուկ ծառայությունների հետ համագործակցության թեմային, Հարությունյանը նշել է, որ դա նորություն չէ։ Խորհրդային Միությունում գործել է Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) և Կրոնի գործերի կոմիտեն, որոնք աշխատել են եկեղեցականների հետ՝ նրանց պահելու իրենց ազդեցության տակ։

«Հավաքագրում էին եկեղեցականների։ Դա կասկածից դուրս է, նույնիսկ ես անձամբ ճանաչում եմ մարդկանց՝ եկեղեցականների, որոնք խորհրդային տարիներին դատապարտվել են… որոնք առնչություններ են ունեցել եկեղեցու հետ, եղել են կրոնավորներ, եղել են եկեղեցականներ և փորձել են խոսել հենց այդ թեմայից, որ հավաքագրում են, ստիպում են և այլն, և նրանց դատապարտել են»,- պատմել է Հարությունյանը։

Նա ընդգծել է, որ այդ համակարգի հետ համագործակցելը, մատնագիր գրելը բարոյականության խնդիր է. «Մատնագիր գրելը ես համարում եմ բացասական բան։ Դա նշանակում է, որ մեզ հետ միասին սեղան է նստում, զրուցում է մեզ հետ, այնուհետև մեր վրա մատնագրեր է գրում։ Սա է գործակալը, մատնիչն է գործակալը»։

Իրավապաշտպանը հստակ տարանջատում է դրել անցյալի լյուստրացիայի և ներկայումս գործող պաշտոնյաների կամ հոգևորականների միջև, ովքեր շարունակում են աշխատել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար։ Ըստ նրա՝ եթե Հայաստանի Հանրապետության իշխանավորները պնդում են, որ այս կամ այն անձը ՊԱԿ-ի (ներկայումս՝ ՌԴ ԱԴԾ/ФСБ) գործակալ է և հիմա շարունակում է համագործակցել, դա արդեն քրեական հանցագործություն է։

«Ուրեմն օտար ծառայություն ասելով՝ նրանք նկատի ունեն ակնհայտորեն ռուսական ՖՍԲ-ին։ Եվ եթե նրանք դա հասկացնում են… նրանց համարձակությունը չի հերիքում, որ ասեն՝ ՖՍԲ… Եթե ՀՀ քաղաքացին աշխատում է օտար հետախուզության համար, դա կամ լրտեսություն է, կամ հայրենիքի դավաճանություն։ Ուրիշ ի՞նչ պետք է լինի օտար գործակալը։ Եթե նրանք ունեն տեղեկություն, որ կոնկրետ այդ եպիսկոպոսը կամ կաթողիկոսը, կամ որևէ եկեղեցական ՖՍԲ-ի գործակալ է, նրանք պետք է այդ մասին ոչ թե ակնարկներով խոսեն, այլ պետք է քրեական գործ հարուցեն, նախաքննություն իրականացնեն, հասնեն դատարան և դատապարտեն այդ մարդկանց արդեն հայրենիքի դավաճանության հոդվածով»,- հայտարարել է Հարությունյանը։

Նա շեշտել է, որ ՊԱԿ-ն այլևս գոյություն չունի, կա Ազգային անվտանգության ծառայություն, և եթե մարդը շարունակում է աշխատել օտար պետության օգտին, դա լրտեսություն է։

Վարդան Հարությունյանը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) շարունակում է մնալ ՊԱԿ-ի ժառանգորդը՝ թե՛ կառուցվածքով, թե՛ մտածողությամբ։ Նա հատկապես վտանգավոր է համարել այն փաստը, որ հայ կադրերը կրթություն են ստանում Ռուսաստանի ԱԴԾ դպրոցներում։

«Մեր բոլոր կադրերը, նոր կադրերը, երիտասարդ կադրերը, նրանք բոլորն ուսանում էին ՖՍԲ-ի դպրոցում։ Եվ դուք պատկերացրեք, գնում է, ասենք, 20-23 տարեկան երիտասարդը բանակից հետո, ծառայությունից հետո, այնտեղ կրթվում է՝ դառնալու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սպա… Եվ այդ 3-4 տարին ուսանելու ընթացքում չե՞ն փորձելու ձեռք գցել նրանց, հենց հավաքագրեն և մտցնեն… Ինչ Հայաստանի Պետանվտանգության ծառայություն, ինչ Ռուսաստանի, ինչ Ադրբեջանի՝ մի կուռ կառույց է»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարների խնդիրը պետք է լինի «արտաքին ազդեցության, լրտեսական ծառայություններ մատուցող հոգևորականների» մասին համարձակ խոսելը և կապերը խզելը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել նախորդ իշխանությունների օրոք։

«Նրանց համար Կրեմլը շարունակում էր մնալ այն բարձրագույն մարմինը, ուր կարելի է գնալ և այսինչ բանը կամ այնինչ բանը խնդրել… Մենք մնացել ենք անցյալում, այսօր խոսում ենք անցյալի մասին, խոսում ենք սովետական ԿԳԲ-ից, մենք խոսում ենք սովետական իրականությունից, որովհետև այդ ծանրությունը թույլ չի տվել, որ մենք մտնենք 21-րդ դար»,- եզրափակել է Վարդան Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան