Կայսրությանը հավատարմության մրցավազք է․ ասում են եթե ՌԴ ծիրում չես, Թուրքիան, Ադրբեջանը կգրավեն ՀՀ-ն․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին և հիբրիդային սպառնալիքներին։

Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է կառավարող ուժը որդեգրել անվտանգային գործընկերների դիվերսիֆիկացման քաղաքականություն և ինչ վտանգներ է տեսնում մեկ կենտրոնից կախվածության մեջ։

Պատասխանելով հարցին, թե ինչու է իշխանությունը Ռուսաստանին մեղադրում հիբրիդային պատերազմ վարելու մեջ, այնինչ վարչապետը հանդիպում է Պուտինին, Մինասյանը նշել է, որ խոսքն արտաքին քաղաքականության բալանսավորման մասին է։

Անդրադառնալով «հիբրիդային պատերազմ» եզրույթին՝ պատգամավորը հստակեցրել է․ «Էս դեպքում ես նաև չեմ ուզենա կենտրոնանալ միայն Ռուսաստանի Դաշնության վրա, որովհետև օգտագործվում են նաև թուրքալեզու, ադրբեջանական լրատվամիջոցներ, ադրբեջանցի գործիչներ, թուրք գործիչներ, ոչ միայն հանրային ու քաղաքական»։

Լիլիթ Մինասյանն անտրամաբանական է համարել ընդդիմության այն հակադարձումները, թե իշխանությունն իրենց հանիրավի կպցնում է «ռուսի ագենտի» պիտակ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի քողի ներքո։

Պատգամավորը շեշտել է, որ Հայաստանը փորձում է դուրս գալ մեկ կենտրոնից կախվածությունից՝ ընդլայնելով համագործակցությունը այլ երկրների հետ․

«Մեր խնդիրն այն է, որ հասկանանք, որ մեկ կենտրոնից կախվածությունը մեզ բերելու է շահերի անընդմեջ բախման, ու մենք մշտապես կանգնելու ենք նույն կոտրած տաշտակի առաջ։ Մեզ պետք չի միջնորդ մեր հարևանների հետ հարաբերվելու համար»։

Անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հնարավորությանը՝ Մինասյանը նշել է, որ դա իրավական կարգավորում է, որը վերաբերում է հանրային մուլտիպլեքսին․ «Մենք բազմիցս ասել ենք, որ 2026 թվականից ունենալու ենք էն պատկերը, որ հանրային մուլտիպլեքսում որևիցե այլ օտարալեզու, օտար երկրին պատկանող լրատվամիջոց կամ հեռուստաընկերություն չի լինելու։ […] Գիտենք, որ օրենքը պետք ա բերվի, ըստ երևույթին 26-ին կլինի դա… »։

Ի պատասխան այն դիտարկմանը, թե ըստ ընդդիմության՝ իշխանությունը «ուրանում է տղաների արյունը»՝ Ադրբեջանի հետ խաղաղության գնալով և «զիջումներ» կատարելով, Լիլիթ Մինասյանը պատասխանել է․ «Ուրանալ տղաների արյունը՝ նշանակում է ասել՝ դուք հանձնել եք էդ հողը։ Տղաները կռվել են և արյուն են թափել էդ հողի համար… Երբ որ մեր նպատակն է խաղաղության հասնել՝ 5 տարվա մեր պլանը կատարել ենք 2025-ի օգոստոսի 8-ով, և մենք ասում ենք՝ խաղաղություն ո՞ւմ հետ՝ Ադրբեջանի և Թուրքիայի։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ժողովուրդը ունի դարերով եկած տրավմաներ։ Էդ տրավմաների վրա խաղալը բավականին հեշտ է ընդդիմության համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան