ՌԴ-ն ունի պլան Բ․ եթե 2026-ին չունեցավ ռուսամետ իշխանություն, ընտրությունների արդյունքը կապալեգիտիմացնի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 10:36
Oդային ճանապարհով Գերմանիայից Հայաստան են ներմուծվել տոհմային երինջներ
01.10.2026 | 10:33
2027-ի բյուջեն՝ 3 տրիլիոն 603.8 միլիարդ դրամ․ դեֆիցիտը կկազմի շուրջ 468.2 միլիարդ դրամ
01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմին, ներքաղաքական գործընթացներին Ռուսաստանի միջամտությանը և ընտրական գործընթացների վրա հնարավոր ազդեցություններին։

Խոսելով արտաքին ուժերի միջամտության մասին՝ Իոաննիսյանը հստակ տարանջատում է դրել Եվրամիության և Ռուսաստանի մոտեցումների միջև։ Ըստ նրա՝ Եվրամիությունը ժողովրդավարական պետությունների միավորում է և ցանկանում է իր հարևանությամբ տեսնել ժողովրդավարական երկրներ, մինչդեռ Ռուսաստանը բռնապետական է և ձգտում է ունենալ բռնապետական հարևաններ։

«ԵՄ-ն ժողովրդավարության ջատագով է, Ռուսաստանը բռնապետական է, որն ուզում է, որ իր հարևանները լինեն բռնապետական։ Հենց այդ պրիզմայով էլ պետք է նայել ընտրությունների հետ կապված Ռուսաստանի արածները և Եվրամիության արածները»,- նշել է Իոաննիսյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի ֆինանսավորմանը և մեդիա ռեսուրսներին՝ Իոաննիսյանը շեշտել է, որ պետությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը, մասնավորապես՝ կանխելով քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորումը։ Նա որպես օրինակ բերել է գործարար Սամվել Կարապետյանի գործոնը։

«Սամվել Կարապետյանը որևիցե կուսակցության քարոզարշավին կամ կուսակցությանը, առհասարակ, տարեկան 10 միլիոն դրամից ավելի իրավունք չունի տալ։ Եվ այստեղ լուրջ խնդիրներ կան, որովհետև այո՛, պետք է պետությունը ապահովի, որ Սամվել Կարապետյանի միջոցներից ոչ ավել, քան 10 միլիոն դրամ ծախսվի քարոզարշավի վրա»,- ընդգծել է բանախոսը։

Իոաննիսյանը նշել է, որ Հայաստանի օրենսդրությամբ օլիգարխիկ ռեժիմի ձևավորումն արգելված է, և պետք չէ թույլ տալ, որ որևէ մեկը միլիարդներ ծախսի ընտրական գործընթացի վրա։

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ ի տարբերություն 2021 թվականի, երբ Ռուսաստանը վստահ էր, որ Հայաստանը «իր գրպանում է», այժմ իրավիճակը փոխվել է։ Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանում յուրային իշխանություն ձևավորելու հավանականությունը մեծ չէ, ուստի գործի է դնում «Պլան Բ»-ն։ «Իրենց «պլան Բ»-ն ընտրությունների դելեգիտիմացիան է։ Դա այն է, ինչ իրենք շատ ակտիվ անում են մի շարք այլ երկրներում… Եթե չեն կարողանում իրենց ուզած իշխանությունը բերել, գնում են նրան, որ եղած պրոցեսները արժեզրկեն»,- ասել է Իոաննիսյանը։

Նա կանխատեսում է, որ կտարածվեն կեղծ լուրեր ընտրակեղծիքների և այլ խնդիրների մասին՝ հանրության շրջանում անվստահություն սերմանելու նպատակով։

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ Հայաստանում այժմ նկատվում են գործիքներ, որոնք նախկինում չկային, այդ թվում՝ «պրիգոժինյան» ֆեյքերի ֆաբրիկաների ինտենսիվ աշխատանքը։

«Մի շարք բաներ են տեղի ունենում, որոնք այդ գործիքակազմերը թուլացնում են։ Օրինակ՝ ռումբերի մասին կեղծ ահազանգեր… Այդ հազար ու մի բանը առանձին-առանձին մենք վերջին տարիներին տեսել ենք։ Խնդիրն այն է, որ դրանք բոլորը կարող է միաժամանակ լինեն»,- նշել է նա՝ հավելելով, որ Եվրամիության աջակցությամբ պետական մարմինները փորձում են բարձրացնել դիմակայունությունը նման հարձակումների դեմ։

Խոսելով տնտեսական և էներգետիկ անվտանգության մասին՝ Իոաննիսյանը կարևորել է դիվերսիֆիկացիան ռուսական կախվածությունից ազատվելու համար։ Նա բերել է Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ցորեն ներկրելու օրինակը՝ նշելով, որ դա մրցակցություն է ստեղծում և թույլ չի տալիս Ռուսաստանին թելադրել իր պայմանները։ Նույն տրամաբանությամբ նա խոսել է նաև գազի մասին։

«Եթե Ռուսաստանը իմանա, որ եթե ինքը գազը փակի, մենք ոչ թե կմրսենք, այլ Ադրբեջանից գազ կառնենք՝ Ռուսաստանը գազը չի փակի… Գործը չի հասնի նրան, որ մենք Ադրբեջանից գազ առնենք»,- պարզաբանել է Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ առևտրին, Իոաննիսյանը հիշեցրել է, որ առևտուրը Վրաստանի տարածքով միշտ էլ եղել է, և սահմանի բացումը պարզապես կկրճատի ճանապարհն ու ծախսերը։ Նա «թրքացման» մասին խոսակցությունները որակել է որպես մանիպուլյացիա։

«Թուրքիայի հետ մեր առևտուրը կա, եղել է միշտ, և ուղղակի մի քիչ երկար ճանապարհով՝ Վրաստանով», – եզրափակել է Դանիել Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան