Փոքրամասնությունների հարցով ՌԴ-ի խաղը հատում է կարմիր գիծը. Բաքուն Մոսկվային սպառնում է ցավոտ պատասխանով

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վերջին մի քանի տարիների ընթացքում Կրեմլը հետևողականորեն, բայց անհաջող կերպով, փորձում է խաղարկել, այսպես կոչված, «թալիշական» և «լեզգիական» խաղաքարտերն Ադրբեջանում: Այս փորձերը տարբեր ձևեր են ընդունել՝ սկսած Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջոցառումներից մինչև պետական ​​​​վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներում հրապարակումներ, որոնք արհեստականորեն կառուցում են «փոքրամասնությունների հարցերի» հռետորաբանությունը: Այս մասին ասվում է ադրբեջանական իշխանական Minval.az-ի անդրադարձում:

Նշվում է, որ այս ռազմավարությունը նոր չէ, հիմնված է այն հնացած պատկերացման վրա, որ էթնիկ պատկանելությունը կարող է օգտագործվել որպես լծակ պետության դեմ: Սակայն իրականությունը վաղուց ի վեր խաթարել է այս մոդելը, ասվում է հրապարակման մեջ։

Minval.az-ը գրում է, որ վերջերս Ռուսաստանի արմատական ​​շրջանակները, ուղղակիորեն կամ անուղղակիորեն Կրեմլի հովանավորության ներքո, տարածել են մի զեկույց, որի առանձին բաժինը նվիրված է Ադրբեջանում «թալիշ-լեզգիական հարցին»։ Փաստաթղթում փորձ է արվում թալիշներին և լեզգիներին ներկայացնել որպես համակարգային ճնշված փոքրամասնություններ, իսկ Ադրբեջանի միջէթնիկ հարաբերությունների քաղաքականությունը՝ որպես «դիտավորյալ ձուլող և ճնշող», ենթադրաբար, ստեղծելով ներքին անկայունության նախադրյալներ։

Հրապարակման մեջ նշվում է, որ այս մոտեցման նպատակն ակնհայտ է՝ ստեղծել Ադրբեջանի՝ որպես «ազգային փոքրամասնությունները ճնշող» պետության կերպար՝ արտաքին քաղաքական ճնշման և մարդասիրական պատրվակով երկրի ներքին գործերին միջամտությունն օրինականացնելու փորձերի համար հիմք ստեղծելու նպատակով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Ռուսաստանը շարունակում է ապրել անցյալում՝ համարելով, որ Մոսկվան մնում է միասնական պետության կենտրոնը, ընդլայնելով իր պետական ​​իշխանությունը հարևան երկրներում, եթե նրանք սկանդալային քարոզիչ Վլադիմիր Սոլովյովին վստահել են նման «պատասխանատու» առաջադրանք: Պետք է նշել, որ Սոլովյովը վերջերս կոչ էր արել գործողություններ ձեռնարկել, որոնք հրահրում են էթնիկական անհամաձայնություն, ատելություն և թշնամանք: Նա իր  «Полный контакт» հաղորդման ժամանակ «ահաբեկչության կոչ է արել»:

Minval.az-ն ընդգծում է՝ ռազմավարական համբերությունն ունի իր սահմանները։ Ադրբեջանը մտադիր չէ լուռ հետևել այլ երկրների կողմից իր ներքին կայունությունը խաթարելուն ուղղված ապակառուցողական քաղաքականությանը։ Եթե Մոսկվան շարունակի այս ուղղությամբ, ապա չպետք է զարմանա հակազդեցությունից։ Սա հույզերի հարց չէ, այլ քաղաքական տրամաբանության. իրենց պաշտպանելու ունակ պետությունները միշտ արձագանքում են մարտահրավերներին։

Նշվում է, թե Ադրբեջանն ունի իրական և հաջողված փորձ նեոգաղութատիրության և համակարգային խտրականության բացահայտման գործում: Բաքվի նախաձեռնող խումբը ցույց է տվել, որ նման գործիքներն աշխատում են: Ընդգծվում է, որ Ֆրանսիան և Նիդերլանդներն «արդեն իսկ բախվել են իրենց քաղաքականության հետևանքներին և ստիպված են եղել ճշգրտել իրենց վարքագիծը»։

Ռուսական կայսրությունը վարում էր դասական գաղութային քաղաքականություն, և նրա պատմությունը, ցավոք, գրված է արյունով: Ադրբեջանն այս համակարգի զոհերից մեկն էր, ինչպես նաև Կովկասի շատ այլ ժողովուրդներ: Ի դեպ, անցյալ շաբաթ Լիտվայի Սեյմը Վիլնյուսում հյուրընկալել է «Չերքեզների ցեղասպանությունը պատմության և ժամանակակից քաղաքականության համատեքստում» միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Միացյալ չերքեզական խորհրդի կողմից: Ցեղասպանության ճանաչումն անվանվել է պատմական արդարադատության հարց, այլ ոչ թե քաղաքական նպատակահարմարության:

Հաղորդվում է, որ Ադրբեջանը ներկայացնող Աիդա Էյվազլի Գյոքթուրքը ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։ Նա ընդգծել է, որ Կովկասի բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը, տեղահանությունները և ճնշումները տարածված են և ռուսական քաղաքականության ուղղակի հետևանք են՝ թե՛ անցյալում, թե՛ ներկայում։ Չերքեզների և այլ ժողովուրդների վրա ճնշումները շարունակվում են այսօր։

Ըստ լրատվամիջոցի՝ Չերքեզների ցեղասպանությունը, Հոլոդոմորը և ժողովուրդների բռնի տեղահանությունները խորհրդային ժամանակաշրջանում՝ այս բոլոր հարցերը կարող են և պետք է ներառվեն միջազգային օրակարգում։ Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ գործիքներ, փորձ և քաղաքական ռեսուրսներ։ Էթնիկ փոքրամասնություններին, մասնավորապես, Կովկասի ժողովուրդներին պատերազմ ուղարկելու պրակտիկան արժանի է հատուկ ուշադրության։

Ընդծվում է, թե իսլամատյացությունը ևս հատուկ տեղ է զբաղեցնում Ռուսաստանում: Չնայած այնտեղ ապրում է մոտ 20 միլիոն մահմեդական, հավասար իրավունքները զուտ թվացյալ են:

«Եթե ​​Ռուսաստանը գիտակցաբար ընտրի առճակատման ուղին, Ադրբեջանը պատրաստ է։ Սակայն մնում է հույս, որ Մոսկվայում կհաղթանակեն ռազմավարական մտածողությամբ, այլ ոչ թե իմպուլսիվ ուժերը։ Նրանք հասկանում են, որ նման քաղաքականությունը դիվիդենտներ չի բերի։ Ավելին, Ադրբեջանի զինանոցն այս ոլորտում զգալիորեն ավելի լայն է և ավելի արդյունավետ։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ պետությունները, որոնք անտեսում են ընդունելիի սահմանները, վաղ թե ուշ բախվում են իրենց սեփական ընտրության հետևանքներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի