Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է եկեղեցի-պետություն հարաբերություններին, հոգևորականների քաղաքական ակտիվությանը և Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի դեմ պայքարը ԵՄ-ի կողմից ֆինանսավորելուն և աջակցելուն։

Արման Եղոյանը նշել է, որ երբ հոգևորականը մտնում է քաղաքական դաշտ, նա դառնում է քաղաքական պայքարի մասնակից։

«Եթե մտել են քաղաքական դաշտ, ուրեմն իրենք են մտել քաղաքական դաշտ… Եթե դու մտնում ես, օրինակ, ֆուտբոլի դաշտ, սկսում ես խաղալ, ի՞նչ է իրենց ենթադրությունը, որ հենց գնդակը կհասնի քեզ, քեզանից հեռու են գնալու բոլորը, ի՞նչ է, թե դու հոգևորական ես։ Չէ, մտել ես դաշտ՝ խաղում ես»,- ասել է պատգամավորը։

Խոսելով կուսակրոնության ուխտի մասին՝ Եղոյանը քննադատելու է տարբեր հոգևորականների, այդ թվում՝ Գարեգին Բ կաթողիկոսին, եկեղեցական կանոնը խախտելու մեջ։

«Իրենք են խախտել։ Դա ես չեմ ասում, իրենք են ասում… Եթե կա եկեղեցում կուսակրոնության դրույթ, և դա պարտադիր պայման է նվիրապետական բարձրագույն դասի անդամ դառնալու համար… Հիմա ո՞նց է, որ Կաթողիկոսը կարող է ուղղակի խախտել այդ կանոնը… Իր պաշտոնին լինելու համար անհրաժեշտ պայմանը խախտի»,- նշել է նա։

Անդրադառնալով ընդդիմության և իշխանության փոխադարձ մեղադրանքներին՝ միմյանց «թուրքական» կամ «օտարերկրյա» գործակալ անվանելու վերաբերյալ, Եղոյանը նշել է, որ եթե կան փաստեր, դրանք պետք է իրավական ընթացք ստանան։

Ի պատասխան դիտարկմանը, թե իշխանությունն էլ է առանց ապացույցների մեղադրանքներ հնչեցնում, Եղոյանն ասել է. «Եթե դա զրպարտանք է, թող դատի տա… Գործը թող գնա դատարան, մեղադրող կողմն էլ կբերի իր փաստարկները… Եթե մեկը ասում է՝ դու գործակալ ես, նշանակում է՝ ինքը տիրապետում է փաստերի: Թող գնա դատարան, ասի՝ այ, հրապարակային ինձ զրպարտել են»:

Արման Եղոյանը խոսել է նաև Հայաստանի դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի մասին․
«Այն, որ հիբրիդային պատերազմ կա, դա արդեն փաստերի ստուգման տարբեր հարթակներ են ցույց տվել»,- նշել է պատգամավորը։

Ըստ Եղոյանի՝ գումարներ են ուղղվել քաղաքական գործընթացների ֆինանսավորմանը. «Դա արվել է հիբրիդային հարձակումը ֆինանսավորելու համար, դա ստվերային ֆինանսավորման մեջ է մեղադրվել… Ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով ընտրակաշառքի բաժանման, և ոչ միայն բիթքոիններով, ուղղակի մարդկանց հաշիվներին, տասնյակ հազարավոր մարդկանց հաշիվներին ուղղակի փող է նստեցվել»։
Պատգամավորը նշել է, որ իշխանության դեմ պայքարող ուժերի մարտավարությունը նույնն է, ինչ եղել է նախկինում, և եթե արդյունքի չեն հասնում, դա չի նշանակում, որ նպատակը փոխվել է․ «Ասում է՝ եթե դու անում ես նույն բանը նույն ձևով, արդյունքը լինելու է նույնը։ Որպեսզի ստանաս այլ արդյունք, պետք է կամ այլ բան անես, կամ այլ ձևով անես»,- եզրափակել է Արման Եղոյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան