Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում։  Վարդանյանի փաստաբան Էմիլ Բաբիշևը ներկայացրել է երկու միջնորդություն։

Նա նշել է, որ սեպտեմբերի 16-ին կայացած դատական ​​նիստի ժամանակ  Վարդանյանը մի քանի միջնորդություններ է ներկայացրել։ Դրանցից մեկը վերաբերում էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչի որպես վկա ներկայությանը և նրա հարցաքննությանը։ Նախաքննության և դատավարության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները տարբեր ժամանակներում այցելել են Ռուբեն Վարդանյանի ժամանակավոր կալանքի վայր և հանդիպել նրա հետ, օգնել են նրան սնունդով և հագուստով, ինչպես նաև՝ կապ են պահպանել նրա ընտանիքի հետ։

Փաստաբանը նշել է, որ Վարդանյանի կարծիքով, Կոմիտեի ներկայացուցչի՝ դատավարությանը մասնակցությունն ապահովելու հիմնական նպատակը քրեական վարույթում նրա կարգավիճակը որոշելն է: Հետևաբար, նա խնդրում է օգնություն՝ ԿԽՄԿ ներկայացուցչի դատավարությանը որպես վկա մասնակցությունն ապահովելու համար։ Ռուբեն Վարդանյանը ևս նշել է, որ պաշտպանում է իր փաստաբանի միջնորդությունը։ Դատախազն իր հերթին խնդրել է դատարանին մերժել միջնորդությունը։

Կողմերին լսելուց հետո դատարանը խորհրդակցել է տեղում և կայացրել որոշում։

Որոշման համաձայն՝ միջնորդությունը մերժվել է։ Որոշումը հիմնավորելիս նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ միջնորդությունը կապ չունի տվյալ գործի հետ, չի հանդիսանում ապացույց և, հետևաբար, մերժվել է։

Այնուհետև փաստաբան Էմիլ Բաբիշովը դատարանին ներկայացրել է երկրորդ միջնորդությունը։ Նա նշել է, որ քրեական գործի նյութերում կա Ռուբեն Վարդանյանի կողմից օգտագործվող գրասենյակի և տան զննման արձանագրություն, ինչպես նաև տեսագրություններ պարունակող սկավառակներ։ Պաշտպանական կողմը պնդել է, որ քանի որ անհրաժեշտ է պարզաբանել համապատասխան քննչական գործողությունների ընթացքում կատարված տեսագրություններում առկա որոշակի փաստեր, քննիչը պետք է ապահովի վկայի ներկայությունը դատարանում և նրա հարցաքննությունը։

Դատարանը, կողմերի փաստարկները լսելուց հետո այս միջնորդությունը ևս մերժել է։

Նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը լսել է կողմերի կարծիքները դատական ​​քննության ավարտի վերաբերյալ։ Կողմերը նշել են, որ իրենք առարկություններ չունեն դատավարության քննության ավարտի և եզրափակիչ ելույթների սկսման վերաբերյալ։

Պետական ​​մեղադրողները դատարանից ժամանակ են խնդրել իրենց ճառը պատրաստելու համար։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 18-ին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի