Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին

Լուրեր

01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Բոլորը

«Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեսպանների համաժողովում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ խաղաղության է ձգտել, այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսության մեջ լինելով, մենք նաև առաջ ենք մղում մեր հարաբերությունների կարգավորման գործընթացները Հայաստանի հետ։ Աստծո կամքով, մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից», – ասել է Էրդողանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսներին ՀՀ-ի հետ սահմանը բացելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հայաստանյան հատվածի վերանորոգման և տեխնիկական վերազինման աշխատանքները, և երկու երկրների հարաբերությունների կարգավորման  հատուկ ներկայացուցիչների միջև նախկինում ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածության համաձայն՝  պատրաստ է սպասարկել սահմանի այդ անցակետը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար և նույնն ակնկալում է Թուրքիայից։ Այս մասին  Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր Արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, արդյոք Թուրքիան սահմանի իր հատվածում  ևս անցակետ կառուցե՞լ է, թե՞ ոչ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի