Ադրբեջանի հետ կունենայինք անշրջելի հրադադար, եթե Ղազախ-Իջևան երկաթուղին դառնար Թրամփի ուղին․ Խոսրով Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի 1992-93 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, տրանսպորտային միջանցքների շուրջ ընթացող աշխարհաքաղաքական պայքարին և Հայաստանի՝ այդ գործընթացներից դուրս մնալու ռիսկերին։ 

Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար առաջնայինը Կենտրոնական Ասիայի երկրները դեպի արևմտյան շուկաներ դուրս բերելն է՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս համատեքստում նա կարևորել է «Թրամփի ուղի» կոչվող նախագծի դերակատարումը, որը, սակայն, չի ենթադրում Հայաստանի պարտադիր մասնակցություն։

«Մեզ համար այդ TRIPP-ը՝ Կենտրոնական Ասիայի երկրները Եվրոպային և Արևմուտքին կապելը, մի նոր որակ է ստանում։ Բայց պնդել, որ դա Հայաստանին տնտեսության կամ գրավչության առումով ինչ-որ բան կտա՝ իհարկե ոչ։ Այո, դա Եվրոպային օգուտ կլինի, հնարավորություն կտա Ադրբեջանին միանալ Նախիջևանով Թուրքիային, բայց պատկերացրեք տեսական հարցադրում՝ Սյունիքը հայկականը չէ, բայց «Թրիփը» կա»,- նշել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ միջազգային խաղացողների համար էականը ճանապարհի առկայությունն է, ոչ թե Հայաստանի մասնակցությունը։

Նա չի կիսում այն գնահատականները, թե Հայաստանը միանգամից կդառնա տրանսպորտային խաչմերուկ՝ հյուսիսը հարավին, արևելքը արևմուտքին կապող․ «Ադրբեջանն իրական խաչմերուկ է, բայց ոչ մի անգամ Ալիևի շուրթերից չեք լսել այդ տերմինը, որովհետև ինքն ըստ ինքյան իր քաղաքականությամբ բերել է դրան։ Դուք կարծում եք վրացիները պակա՞ս խաչմերուկ են»,- նկատել է նախկին վարչապետը։

Նրա խոսքով՝ Թուրքիան վերջին տասնամյակում մոտ 6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել իր ներքին ենթակառուցվածքները արդիականացնելու համար՝ պատրաստ լինելով ցանկացած կետից ընդունել և դուրս բերել բեռներ, մինչդեռ Հայաստանը դեռ նոր է փորձում ներկայանալ որպես տարանցիկ երկիր։

«Եթե մենք խոսում ենք, որ ուզում ենք լինել խաչմերուկ, ինչո՞ւ մենք մեր ներքին ցանցը չենք արդիականացնում։ Ինչո՞ւ ենք սպասում, ո՞ւմ ենք սպասում։ Թուրքիան իր ամբողջ ներքին ցանցը արդիականացնելու համար վերջին տարիների ընթացքում օգտագործել է մոտավորապես 6 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Հարությունյանը նաև հիշեցրել է Իջևանից Դիլիջան երկաթգծի հատվածի վերականգնման անհրաժեշտության մասին, որը թույլ կտար կապել հյուսիսը հարավին, սակայն դա արված չէ։

«Մեր երկաթուղին ինչո՞ւ ոտքի չի կանգնում։ Մասնագետներն ասում են՝ 17 միլիոն դոլարով ընդհանրապես կարելի է վերականգնել այդ գիծը, որը վնասվել է սողանքների հետևանքով։ Բայց մենք այդ մասին երբևէ խոսո՞ւմ ենք»,- հարցադրում է արել Հարությունյանը։

Նախկին վարչապետի դիտարկմամբ՝ սխալ է կարծել, թե Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից։ Ընդհակառակը, Ռուսաստանը հարմարվում է նոր իրողություններին և իր շահերը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ օգտագործելով նաև նրանց տարածքները իր բեռնափոխադրումների համար։

«Ռուսաստանը լուրջ է դա քննարկում [Կենտրոնական Ասիայի հետ կապերը]․․․ Այդտեղ մի շատ կարևոր հանգամանք գոյություն ունի, որ թե՛ Կենտրոնական Ասիայի երկրները, և կարծում եմ նաև Հարավային Կովկասի երկրները հաշվի են առնում հետևյալը՝ այդուհանդերձ Ռուսաստանի գործոնը դուք չեք կարող հաշվի չառնել»,- նշել է Հարությունյանը։

Անդրադառնալով ամերիկյան մոդուլային ռեակտորների հեռանկարին՝ նա թերահավատություն է հայտնել դրանց իրատեսական լինելու վերաբերյալ մոտ ապագայում․ «ԱՄՆ-ն Հայաստանում մոդուլային ատոմակայանների պրոյեկտ իրականացնո՞ւմ է։ Ոչ։․․․ Եվրոպացիները գտնում են, որ Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, բայց Հայաստանի ատոմակայանի գործողության ժամկետը մինչև 36 թիվ երկարացված է, և դա արված է Ռոսատոմի շնորհիվ։ Եկեք դա արձանագրենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան