ՌԴ-ն Նաիրի Հունանյան չունի՞ ՀՀ-ում՝ կուղարկեին, Փաշինյանն ամեն օր հեծանիվ է քշում, եկեղեցի գնում․ չեն ուզում փոխել նրան․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Ազատ Արշակյանը Factor TV-ի եթերում վերլուծել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքը, Ռուսաստանի Դաշնության նկրտումները և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ազատ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի հստակ գործառույթ՝ լինել «պահակազոր հորդաների դեմ» և Եվրոպային մատակարարել ռեսուրսներ։ Ըստ նրա՝ Ռուսաստանն իր այդ ծառայությունների դիմաց «հոնորար» է պահանջում Արևմուտքից, և այս պահին այդ պահանջն Ուկրաինան է։

«Ռուսաստանը հոնորար է ուզում։ Ժամանակին Լեհաստանն է տվել, Լիտվայի հետ միասին, Հունգարիան․․․ Վերջին հաշվով՝ ամենահաջող պահնորդը Եվրոպայի համար եղել է Ռուսաստանը, որը դադարեցրեց, Արխանգելսկից մինչև Աստրախան փակեց հորդաների ճանապարհը։ Հիմա դրա համար ինքը հոնորար է ուզում, առանց Ուկրաինայի չի կարողանում անել»,- նշել է Արշակյանը։

Նա ընդգծել է, որ առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանը կորցնում է գերտերություն լինելու հնարավորությունը՝ մատնանշելով ժողովրդագրական խնդիրները. «Տարեկան երկու միլիոն ռուս մահանում է, մեկ միլիոն ծնվում է։ Տարեկան մեկ միլիոն կորուստ ունի, հանգում է Ռուսաստանը»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նախկին պատգամավորը պնդել է, որ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես զորանոց։

«Ռուսաստանը չի էլ թաքցնում, որ իրեն Լեհաստանը պետք է, Ռումինիան պետք է, Չեխիան պետք է․․․ Ռեսուրս որպես, մարդկային ռեսուրս, ինտելեկտի, տեխնոլոգիաների ռեսուրս։ Ինքը դրա կարիքը զգում է, չի թաքցնում այդ ազդեցության գոտին»,- ասել է բանախոսը՝ հավելելով, որ Հայաստանում կան ուժեր, որոնք սպասարկում են այդ շահը և ունեն «ճորտատիրական մոտեցում»։

Ազատ Արշակյանը խիստ քննադատության է ենթարկել եկեղեցու տարբեր ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական գործընթացներին՝ այն որակելով որպես ծառայություն օտար կայսրություններին։

«Մեր եկեղեցին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, աղոթել է սուլթանի, ցարի, շահի առողջության, նրանց բանակի, զենքի, զորքի հաջողության համար։ Այսինքն՝ ծառայել է մեր եկեղեցին․․․ Եկեղեցին ծառայել է, հասկանալի է, որ մեր մկրտությունն է, Տեր Աստված, բան, բայց մենք հասկանում ենք, որ դա մենք ունեցել ենք մինչև խալիֆի ու ցարի գալը։ Եկեղեցին ծառայել է։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը դուրս է եկել Խորհրդային Միության կազմից, եկեղեցին դեռ մնացել է Սովետական Միությունում, իր կանոնադրությամբ դեռևս Խորհրդային Միությունում է կամ խալիֆաթում է»,- հայտարարել է Արշակյանը։

Ըստ նրա՝ ՀՀ արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի այս հարցով. «Արդարադատության նախարարությունը պիտի կանչի, ասի՝ դուք քաղաքական պայքարի կոչ եք արել, կանգնել եք իրար կողք․․․ Դուք կորցրեցիք ձեր լիցենզիան։ Սահմանն էլ փակեք, որ չհեռանա»։

Ազատ Արշակյանի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս փուլում շահագրգռված չէ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, քանի որ փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերին համարում է սպառված և անարդյունավետ։ Ըստ նրա՝ դեպի ԵՄ ՀՀ-ի ճանապարհն այս պահին չի դադարեցվում ՌԴ-ի կողմից։

«Ռուսաստանը չի կարողանում կասեցնել։ Եթե կարողանար կասեցնել, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր լինի․․․ Պուտինը չի ուզում փոխել Նիկոլ Փաշինյանին, ու սրանք իզուր են փեշերը գցել, ընկել մեջ, իշխանափոխություն են ուզում անել։ Ուրեմն նրանք Պուտինին են դեմ, դրա համար էլ Պուտինը Նիկոլ Փաշինյանին «դաբրո» տվեց, ասեց՝ խեղդի դրանց»,- եզրափակել է Ազատ Արշակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան