Օղակը սեղմվում է Գարեգին Բ-ի շուրջ․ կորցրեց բարձրաստիճան շատ հոգևորականներին՝ պահելով Արշակ սրբազանին․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սա բացառապես քաղաքական գործընթաց է, որտեղ կրոնական և հոգեվոր հատվածները երկրորդական են»,- «Factor TV»-ի եթերում ասաց «Ալիք մեդիայի» հիմնադիր Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով  բարձրաստիճան հոգևորականների կողմից Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին։ Ըստ Խառատյանի՝ տեղի ունեցողը դուրս է զուտ եկեղեցական կամ կանոնակարգային հարցերի տիրույթից․ «Սա բացառապես քաղաքական գործընթաց է, որտեղ կրոնական և հոգևոր հատվածները երկրորդական են։ Դե ակնհայտ է, որ բարձրաստիճան հոգեվորականների շրջանում անհամաձայնություն կա գործող Կաթողիկոսի պահվածքի և բաների հետ կապված, և այո, կարելի է ասել, որ արդեն, եթե նախկինում ականատես էինք լինում առանձին Տեր Հայրերի խոսքին և, այսպես ասած, առավել ազատված ոճի վարքագծի, հիմա արդեն նաև տեսնում ենք բարձրաստիճան հոգեվորականների, որոնք թերևս ենթադրում եմ, որ մտածում են, որ նժարը թեքվում է այլ ուղղությամբ և որոշումներ են կայացնում»։
Խառատյանը կանխատեսում է, որ գործընթացը կարող է ավելի վատ զարգացումներ ունենալ՝ հաշվի առնելով նախկինում եղած նախադրյալները և ճնշումների ավելացումը։ Նա հարցադրում է արել՝ արդյոք Կաթողիկոսը հրաժարական կտա՞, և ո՞ւր է գնալու դրանից հետո։
Վերլուծաբանը զուգահեռներ է անցկացրել նաև աշխարհաքաղաքական գործոնների և Ռուսաստանի ազդեցության հետ՝ նկատելով որոշակի միտումներ․ «Տեսնում ենք, որ գործող Կաթողիկոսի եղբորը Պուտինը մեդալ է տալիս, տեսնում ենք, որ Ռոստովում նախկինում հայ առաքելական եկեղեցուն պատկանող մի շենք, որը պետական կառույց էր, հետ է վերադարձվել հայ առաքելական եկեղեցուն»։
Խառատյանի կարծիքով՝ այս ամենի նպատակը ոչ թե եկեղեցու ռեֆորմացիան է, այլ իշխանության փոփոխությունը եկեղեցու ներսում․
«Ուղղակի ազատվելու են գործող Կաթողիկոսից, բերելու են նշանակեն իրենց Կաթողիկոսը։ Եվ դա ի՞նչ է դառնալու․․․ ռեֆորմացվի՞ եկեղեցին, ապաշխարեցի՞ն եկեղեցու սպասավորները այս կերպ։ Հանրությանը է՞լ որքան նյութ է տրամադրվելու էդ մարդկանց ոչ հոգևոր կյանքի հետ կապված»։
Անդրադառնալով եկեղեցու շուրջ այսօրվա իրադրության՝ 2026-ի ԱԺ ընտրությունների վրա ունենալիք հնարավոր ազդեցությանը, Խառատյանը նշում է․ «Դժվար է ասել, որովհետև հաշվի առնելով նաև, ցավոք, գործող եկեղեցական բարձրաստիճան շատ հոգեվորականների հեղինակության ոչ շատ բարձր լինելը, այնպես չի, թե իրենք առանձնապես էական դերակատար կլինեն ընդդիմության խոսափողի կամ ուղղորդիչ լինելու տեսանկյունից»։
Ըստ Խառատյանի՝ այս ամբողջ գործընթացում առանցքային հարցն այն է, թե ովքեր են լինելու այն հոգեվորականները, որոնք իրենց կենսակերպով ու վարքագծով կկարողանան վստահություն ներշնչել, և արդյոք նրանք ունեն հստակ սցենար, թե ինչպես են գործելու։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան