Եթե ՌԴ-ն դառնա Թրամփի ուղու 3-րդ խաղացողը, ապա Փաշինյանի իշխանության գերեզմանաքարը կդրվի․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել երկրից․ պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
09.06.2026 | 15:55
Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
Բոլորը

Factor TV-ի եթերում քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումներին, Դոնալդ Թրամփի խաղաղության պլանին, ինչպես նաև՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու եկեղեցու շուրջ իրավիճակին։

Ստեփան Դանիելյանը կարծիք է հայտնել, որ տեղի ունեցողը ոչ թե զուտ ռուս-ուկրաինական, այլ ռուս-եվրոպական պատերազմ է, որտեղ Եվրոպան դուրս է մղվում որոշումների կայացման գործընթացից․ «Եթե մենք ավելի ճիշտ գնահատական տանք, արդեն պատկերը ավելի պարզ կլինի։ Պիտի անվանենք ռուս-եվրոպական պատերազմ, որովհետև ակնհայտ է՝ պատերազմի կողմ է ամբողջ Եվրոպան․․․ Պատերազմը կանգնեցվում է, սառեցվում է կամ ինչ-որ ձևի հանգուցալուծման է գալիս առանց Եվրոպայի կարծիքի։ Սա ֆունդամենտալ երևույթ է, որը համաշխարհային կարգի փոփոխություն է նշանակում»։

Ըստ քաղաքագետի՝ Թրամփի վարչակազմը փորձելու է ուղիղ պայմանավորվածություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ՝ շրջանցելով Եվրոպան․ «Ներկայիս Ամերիկան՝ Թրամփի Ամերիկան, Եվրոպայի դաշնակիցը չէ։ Այդ մասին ասում է Ժոզեֆ Բոռելը։ Ես կարծում եմ, որ գնահատականը հետևյալն է, որ Եվրոպան պարտություն է կրել։ Առաջին անգամ վերջին 500 տարվա ընթացքում Եվրոպայում տեղի է ունենում պատերազմ, և պատերազմի հանգուցալուծումը Եվրոպայի կարծիքը ոչ ոք չի հարցնում»։

Դանիելյանը չի բացառել, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել տնտեսական ծրագրերի շուրջ՝ օգտագործելով Ուկրաինայի ռեսուրսները․ «Միացյալ Նահանգները հասկանում է, որպեսզի ինքը օգտվի տնտեսական հնարավորություններից, որը կա Ուկրաինայում, ինքը պետք է համագործակցության գնա ում հետ՝ Ռուսաստանի հետ․․․ Ռուսաստան և Միացյալ Նահանգներ միմյանց հետ աշխատում են տնտեսական ծրագրերի վրա, իսկ Թրամփը տնտեսական մտածողություն ունի»։

Քաղաքագետը կանխատեսում է, որ եթե Ուկրաինայում ռուս-ամերիկյան համագործակցություն սկսվի, ապա այն կտեղափոխվի նաև Հարավային Կովկաս․ «Եթե Ուկրաինայում այս համագործակցությունը գնում է, բնականաբար նաև Հարավային Կովկասում և Թրամփի ուղու՝ Սյունիքի ճանապարհի վրա նույնպես համագործակցելու են․․․ Այս ճանապարհը կամ լինում է պատերազմի օջախ Հարավային Կովկասում, կամ լինում է համագործակցության օջախ։ Համագործակցության օջախում, եթե Ռուսաստանը չկա, ապա սա դառնում է պատերազմի օջախ»։
Անդրադառնալով Հայաստանի գործող իշխանության քաղաքականությանը և 2026-ի ընտրություններում իշխանափոխության հավանականությանը՝ Դանիելյանը նշել է, որ հաջորդ իշխանությունը չի կարողանա միանգամից չեղարկել ՀՀ ներկա իշխանության ստանձնած պարտավորությունները։

«Մենք ունենք մի իշխանություն, որը ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել և պարտավորություններ է իր վրա վերցրել։ Հաջորդ իշխանությունը կարո՞ղ է գալ, միանգամից այդ բոլոր պարտավորությունները մերժել։ Իհարկե չի կարող։ Այդ պարտավորությունների մեջ, ես վստահ եմ, եղել են բազմաթիվ սխալներ, որոնք մեր երկրի շահերի դեմ են, բայց դրանք արդեն իրականություն են»։

Նա նաև քննադատել է ընդդիմադիր դաշտի պատրաստվածությունը. «Հայաստանի քաղաքական կուսակցությունները, որոնք հավակնում են գալ իշխանության, իրենք գիտական առումով, մտքի առումով պատրաստ չեն այն մարտահրավերներին, որոնք կան… Փողոցից եկան մարդիկ, արդյունքը մենք տեսանք՝ 20 թվականի պատերազմը, որը կարող էր չլինել, հետագա բազմաթիվ սխալներ․․․»։

Ստեփան Դանիելյանը խիստ քննադատության է ենթարկել Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ուղղությամբ իշխանության գործողությունները՝ դրանք համարելով հարված ազգային ինքնությանը և Սփյուռքին։

«Ես մի կասկած ունեմ, որ դա նպատակաուղղված է արվում, որովհետև 2018 թվականին առաջին քայլը, որ արեցին իրենք՝ վերացրեցին Սփյուռքի նախարարությունը։ Վերացնելով Սփյուռքի նախարարությունը՝ նշանակում էր՝ հաջորդ քայլը ուղղվելու է եկեղեցու դեմ»։

Ըստ նրա՝ այդ գործողությունները կարող են բխել դրսի ուժերի շահերից․ «Ադրբեջանական և հատկապես թուրքական հետազոտական կենտրոնները իրենց վերլուծություններով ասում են՝ հայկական նացիոնալիզմը հենված է եկեղեցու վրա և Սփյուռքի վրա։ Եթե մենք ուզում ենք հայերի ինքնագիտակցությունը վերացնել, պետք է հարված ուղղել այդ երկու կառույցներին»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան