ՊՊԾ գնդի գրավման ու ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգության միջև տարբերություն չկա․ ԱԺ փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ողջունում եմ նոր Կառավարության՝ Համաներում հայտարարելու մասին  օրենքի նախագիծը, և այս հարցում իմ և նոր Կառավարության տեսակետները համընկնում են ու երկրորդ կարծիք լինել չի կարող. այս մասին այսօր նախագծի քննարկման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով, սակայն, որ ունի որոշ  վերապահումներ։

«ՊՊԾ գնդի գրավումը հարձակում էր ՀՀ իշխանության վրա, և որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման կամ ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգության կամ Արցախում կանգնած մեր զինվորի վրա հարձակման միջև։ ՊՊԾ գնդում զոհված Վանոյանը պաշտպանում էր բոլորիս՝  Նիկոլ Փաշինյանից մինչև Էդուարդ Շարմազանովը, և այսօր մենք ի՞նչ աչքերով ենք նայելու այդ մարդկանց ընտանիքներին, երբ այս համաներման ակտով ՊՊԾ գունդը գրավողներին ազատ ենք արձակում։ Մենք սրանով ական ենք դնում ՀՀ պետականության տակ։ Աստված մի արասցե, եթե մի անգամ էլ նման բան լինի, դարձյա՞լ պետք է համաներենք։ Մենք, փաստորեն, ասում ենք հարձակվեք ՀՀ-ի վրա, մենք հետո կհամաներենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ կողմ է համաներմանը, բայց ոչ ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցածներին ազատ արձակելուն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։