Հիքմեթ Հաջիևն առաջարկել է գալ Հայաստան, հանդիպել լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչերին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Բաքու այցից, որը կայացել է նախորդ երկու օրերին։ Նավասարդյանը նշել է, որ սա իր առաջին այցն էր Բաքու՝ 2011 թվականից ի վեր, երբ այնտեղ մասնակցել է միջազգային համաժողովի։ Ըստ նրա՝ այցը եղել է «մեկուկես» դիվանագիտական ձևաչափով (Track 1.5 diplomacy), քանի որ մասնակցություն է եղել նաև պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։

Անդրադառնալով Հայաստանում հնչող քննադատություններին, թե նման այցերը կարող են լեգիտիմացնել Ալիևի ռեժիմը կամ Արցախում տեղի ունեցածը՝ Նավասարդյանը շեշտել է, որ իրենք հանդես են եկել որպես փորձագետներ, ոչ թե քաղաքական ներկայացուցիչներ։
«Մենք այն 10 հոգին ենք [հայկական և ադրբեջանական կողմից], որոնք իրականացնում են քաղաքացիական դիվանագիտություն։ Թեև «քաղաքացիական դիվանագիտություն» ասվածը, եթե թրեք 1-ը դա պաշտոնական դիվանագիտությունն է, թրեք 2-ը՝ քաղաքացիական հասարակությունների միջև միջոցառումներն են, և մեկուկեսը դա այն դեպքում է, երբ որոշակի մասնակցություն կազմակերպման հարցերում ունեն նաև պետությունները․․․ Ես կարծում եմ՝ մենք ավելի շատ փորձագետներ ենք, ամեն մեկս մի ուղղության փորձագետ է»։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցած ուղերձը, թե Ադրբեջանը պատերազմը համարում է ավարտված և ցանկանում է խաղաղություն՝ Նավասարդյանն ընդգծել է, որ անցյալի գնահատականները երկու հասարակությունների մոտ երբեք չեն համընկնելու, սակայն կարևոր է, թե դա ինչպես է ազդում արդիական քաղաքականության վրա։

«Անցյալի նկատմամբ երբեք Ադրբեջանի հասարակությունը և Հայաստանի հասարակությունը նույն գնահատականները և ընկալումները չեն ունենալու։ Բայց խնդիրն այն է՝ դա դառնո՞ւմ է արդիական քաղաքականության մաս, թե՞ չի դառնում։ Արդիական քաղաքականությունը պետք է այսօրվա իրավիճակի վրա հենվի, հնարավորությունների վրա հենվի»։

Նա հավելել է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար, եթե դիկտատուրա է, դա չի նշանակում, որ հասարակական կարծիքը որևէ նշանակություն չունի, երբեմն դիկտատուրայի համար հասարակական կարծիքը նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի։ Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների մասին՝ Բորիս Նավասարդյանը նշել է, որ առկա իրավիճակը «անառողջ է» և առանձնացրել է խնդրի լուծման երկու հնարավոր տարբերակ․

«Կա երկու լուծում․ կամ հայտարարվում է տոտալ համաներում բոլորի համար, կամ երկու երկրները ստեղծում են ընդհանուր տրիբունալ, որպեսզի ռազմական հանցագործությունները պատժեն ոչ թե շատ խիստ, այլ ընդհանուր պատկերացումների և ընդհանուր իրավական սկզբունքներին համապատասխան։ Մեր դեպքում ո՛չ առաջինն է, ո՛չ մյուսն է․․․ Մյուս կողմից փաստորեն գնում է դատական գործընթաց այն մարդկանց նկատմամբ, որոնք հայտնվել են իրավիճակում, երբ գտնվում են կողմերից մեկի հսկողության և պատասխանատվության ներքո։ Դա անառողջ վիճակ է»։

Նավասարդյանը հայտնել է, որ իրենց անմիջական շփումներում ադրբեջանցի պաշտոնյաները չեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվել են դրանից։

«Մեր անմիջական շփումներում Բաքվում որևէ մեկը «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չի օգտագործել․․․ Բայց որքան էլ մեզ համար դա անցանկալի է, Ադրբեջանը չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցք» հասկացությունից։ Դա արդեն մտել է․․․ դա ընդունվել է հասարակության կողմից, և եթե հիմա հանկարծ Իլհամ Ալիևը կամ Ջեյհուն Բայրամովը դադարի օգտագործել այդ եզրույթը, նրանք լուրջ խնդիրներ կունենան հենց իրենց հասարակության հետ»։

Խոսելով Բաքվի ներկայիս տեսքի և մթնոլորտի մասին՝ վերլուծաբանը նկատել է․ «Զգացվում է, որ դա երկիր է, որտեղ ամեն ինչ ուղղահայաց ղեկավարվում է, և այն ցանկությունները, այդ թվում նաև դրական, որ կան վերևներում, արտացոլվում է նաև քաղաքի տեսքում։ Կարգապահությունը շատ ավելի բարձր է [քան նախկինում], և դա երևի ամենաակնառու երևույթն էր մթնոլորտի տեսակետից»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան