Փաշինյանը դիկտատուրայի է գնում․ չեզոքացնելու է այն ուժին, որը կարող է մարդկանց իր հետևից տանել․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Բոլորը

«Ռուսաստանի Դաշնությունը մեզ խոստանում է՝ եթե լինենք իր հետ, մեզ չի «սատկացնի»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է «Ազգային սահմանադրական շարժման» համահիմնադիր Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, ինքնիշխանության կորստի վտանգներին և ներքաղաքական զարգացումներին։ Քաղաքական գործիչը խոսել է «մեծ եղբոր» բարդույթի, տեխնոլոգիական գաղութացման և պետական կառավարման նոր մոդելների անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով ինքնիշխանության թեմային և հասարակության մեջ արմատացած այն կարծրատիպին, թե ռուսական կողմնորոշումը անվտանգության երաշխիք է՝ Կարապետյանը նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում ինքնորոշման գաղափարը մեզանում նպատակ չի դիտարկվել։

«Մարդկանց սովորեցրին չլինել պատասխանատու, չվերցնել իրենց վրա պատասխանատվություն, որովհետև կա ինչ-որ մեկը, որն այդ հարցերը լուծում է։ Եթե Հայաստանում մի բան չէր աշխատում, ասում էին՝ այ, մի հատ նամակ կգրեմ Մոսկվա, այդ հարցը կլուծվի։ Եվ դա մի տեսակ իներցիայով մնացել էր, և հիմա էլ այդպես է»,- նշել է բանախոսը՝ հավելելով, որ կյանքը, սակայն, ցույց տվեց հակառակը։

Ըստ Կարապետյանցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում գործում է ոչ թե դաշնակցային, այլ սպառնալիքի տրամաբանությունը․
«Ռուսաստանի Դաշնությունը մեզ խոստանում է՝ եթե մենք լինենք Ռուսաստանի հետ, ապա մեզ չի սատկացնի, բառացիորեն։ Այլ բան նա մեզ խոստանալ չի կարող»։

Նա ընդգծել է, որ հաջորդ հինգ տարիները լինելու են տեխնոլոգիական գաղութացման տարիներ, և Ռուսաստանն այս հարցում Հայաստանին անվտանգություն տալ չի կարող, քանի որ ինքն էլ այդ ոլորտում հետամնաց է։
Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակի մասին՝ Կարապետյանցը նկատել է, որ ռուսական քաղաքական վերնախավի մոտ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը հաճախ վիրավորական է և չի համապատասխանում գործընկերային տրամաբանությանը։

«Երբ լսում ես Կրեմլի պրոպագանդան կամ ռուսական փորձագետներին, տեսնում ես ոնց են վերաբերվում։ Անգամ գալիս են Երևան ու զարմացած ասում՝ պատկերացնո՞ւմ եք, տաքսի եմ նստել, տաքսիստը ռուսերեն չգիտի։ Իսկ ինչի՞ պիտի իմանա… Մեզ մոտ տպավորություն է, որ իրենք անպայման ուզում են ինչ-որ գերիշխանության մաս լինել»,- նկատել է նա։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և գործող իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ հասարակության վստահությունը սպառվել է ոչ միայն իշխանության, այլև այսպես կոչված «ընդդիմության» նկատմամբ։

«Պարզվում է, որ մեր հասարակությանը, երբ վստահել է ընդդիմությանը, պարզվել է, որ այդ ընդդիմությունը, մեղմ ասած, այդքան էլ ընդդիմություն չէ։ Պարզվել է, որ այդ ընդդիմությունները լավ էլ փոխկապակցված են իշխանությունների հետ և անհրաժեշտ պահին դա կոչում են «ճկունություն», բայց իրականության մեջ դա ճկունություն չէ»,- ընդգծել է նա։

Որպես լուծում՝ նա առաջարկում է պետական կառավարման մոդելի փոփոխություն։ Ըստ Կարապետյանցի՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններից զատ անհրաժեշտ է ներդնել նոր ինստիտուտ․

«Մենք առաջարկում ենք Նախագահի ինստիտուտը փոխարինել Պետական խորհրդով, որը նշանակումներ կանի և, որը նաև վետոյի իրավունք կունենա գործադիր և օրենսդիր մարմնի հակապետական, հակասահմանադրական որոշումների վրա»։

Եզրափակելով զրույցը՝ Կարապետյանցը շեշտել է, որ Հայաստանը չպետք է դառնա գերտերությունների բախման թատերաբեմ կամ մանրադրամ։ Նրա խոսքով՝ ինքնիշխանությունը բացառիկ կարևորություն ունեցող գործոն է, որը թույլ է տալիս չդառնալ որևէ կողմի ստրուկը, այլ լինել փոքր, բայց արժանապատիվ գործընկեր։

«Դու պիտի լինես սուվերեն։ Եթե ուզում ես քո խաղի կանոնները գոնե ներսում՝ քո խաղի կանոններով քո պետությունը, քո ժողովուրդը զարգանա, դու պիտի լինես սուվերեն։ Այլ տարբերակ ուղղակի չկա»,- եզրափակել է Նինա Կարապետյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան