Շատ վտանգավոր է՝ Կիևը «Նոյեմբերի 9»-ի առաջ է․ ՌԴ-ն և ԱՄՆ-ն փորձում են կիսել Ուկրաինան․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «France Press»-ի հրապարակած ամերիկյան ծրագրին, որը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը՝ ի հաշիվ Ուկրաինայի տարածքային զիջումների և ՆԱՏՕ-ին անդամակցության բացառման։  

Հրաչյա Արզումանյանը խիստ մտահոգիչ է համարում գերտերությունների կողմից այլ պետությունների ճակատագիրը որոշելու միտումը՝ այն համեմատելով Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին տեղի ունեցած իրադարձությունների հետ։

«Այստեղ փաստորեն տեսնում ենք երկու գերտերություն, որոնք փորձում են կիսել մեկ ուրիշ պետություն, որը պատերազմի մեջ է արդեն։ Ինձ մոտ միանգամից ասոցիացիա գնաց 1939 թվականի հետ՝ Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնության, և Ստալինը և Հիտլերը ստորագրեցին և կիսեցին Լեհաստանը, կիսեցին բալթյան երկրները»,- նշում է Արզումանյանը։

Ըստ փորձագետի՝ նման զարգացումները ոչ թե խաղաղություն են բերում, այլ նախանշում են ավելի մեծ աղետ. «Ինձ համար դա բավականին վտանգավոր սիմպտոմ է, որը նշանակում է՝ աշխարհը մոտենում է մեծ, լայնածավալ համաշխարհային պատերազմի»։

Արզումանյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն Ուկրաինան չի վերաբերվում, այլ ամբողջ Եվրոպային, որը կորցնում է իր սուբյեկտայնությունը և դառնում գերտերությունների պայմանավորվածությունների զոհը։

«Ստացվում է, որ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը փորձում են կիսել ոչ թե Ուկրաինան, այլ փաստորեն փորձում են կիսել Եվրոպան։ Եվրոպան, որպես դերակատար, հաշվի չի առնվում. Եվրոպային նսեմացնում են ապամոնտաժի ենթարկում, որը դառնում է տարածք»,- ընդգծում է նա։

Անդրադառնալով Դոնալդ Թրամփի հնարավոր դերակատարմանը՝ Արզումանյանը նշել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի և Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր պայմանավորվածությունները կարող են հիմնված լինել ոչ թե արժեքների, այլ անձնական և նեղ պետական շահերի վրա։

Հրաչյա Արզումանյանը շեշտում է, որ աշխարհում միջազգային իրավունքի և պայմանագրերի դարաշրջանն ավարտվում է, և սկսվում է «ուժի իրավունքի» ժամանակաշրջանը։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է զբաղվի բացառապես սեփական ուժային կառույցների հզորացմամբ։

«Մենք պիտի հասկանանք, ընդունենք, ընկալենք, որ սա ոչ թե քաղաքական կողմնորոշման խնդիր է, դա ինքնիշխանության խնդիր է… Այդ հարցերի շուրջ որոշումը ոչ թե քո ցանկություններն են, այլ քո հզորությունը՝ քո ռազմական հզորությունը, քո տնտեսության հզորությունը, քո ազգի հզորությունը»,- նշում է փորձագետը։

Նա կոչ է անում հայ հասարակությանը և իշխանություններին դուրս գալ «կեղծ օրակարգերից» և կենտրոնանալ անվտանգային համակարգի վրա. «Իշխանությունը հիմա զբաղված է ընտրություններով… բայց մենք որպես հասարակություն, որպես պետություն, պարտավոր ենք դրա մասին մտածել՝ ո՞նց եք հզորացնում մեր ռազմական ուժերը, ո՞նց եք հզորացնում մեր ուժային հաստատությունները և այլն»։

Եզրափակելով՝ Արզումանյանը նախազգուշացրել է, որ եթե Թրամփի և Պուտինի միջև նման գործարք կայանա, դա կնշանակի, որ միջազգային օրենսդրական դաշտն այլևս չի գործում, և մնում է միայն «զսպիչ ուժը»՝ ռազմական ագրեսիային դիմակայելու պատրաստակամությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան