Ալիևի հարձակումը ՀՀ-ի դեմ՝ կվիրավորի Թրամփին․ կստացվի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի բերել․ Բենիամին Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր ազդեցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրներին։

Անդրադառնալով ԱՄՆ նախագահի այն հայտարարությանը, թե Պուտինն իրեն զարմացած հարցրել է, թե ինչպես է ինքը կարողացել լուծել հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչը չի կարողացել Ռուսաստանը, Բենիամին Պողոսյանը թերահավատություն հայտնեց։ Ըստ նրա՝ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ, թեև տեքստի հիմնական մասը համաձայնեցված էր դեռևս ամիսներ առաջ։

«Եթե նայենք հայ-ադրբեջանական կոնտեքստում, վերջին հաշվով խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրվել է, քննարկվում էր դեռ 2022 թվականից։ Տեքստն արդեն համաձայնեցված էր, բայց Թրամփին դա այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել»,- նշեց քաղաքագետը։
Պողոսյանը չբացառեց, որ Պուտինը կարող էր որոշակի ժեստ անել Թրամփին՝ հաշվի առնելով վերջինիս սերը հաճոյախոսությունների նկատմամբ, սակայն կասկած հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կդառնան ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության թեմա։ Նրա համոզմամբ՝ աշխարհաքաղաքական ներկայիս լարվածության պայմաններում դժվար է պատկերացնել Վաշինգտոնի և Մոսկվայի արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանը հայտնվել է փակ շրջանում. Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը կապում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, իսկ Ադրբեջանը անընդհատ նոր նախապայմաններ է առաջ քաշում։
Պողոսյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Թուրքիան չի կատարել 2022 թվականի հուլիսին ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Ավելին, վերլուծաբանը մտահոգիչ է համարում Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարության մեկնարկը։ Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են տրանսպորտային կապ հաստատել՝ շրջանցելով Հայաստանի տարածքը։

«Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը հստակ ցուցիչ է, որ Ադրբեջանը և Թուրքիան առանձնապես շահագրգռված չեն ապաշրջափակմամբ Հայաստանի տարածքով։ Նրանք այլընտրանք ունեն՝ անցնել Իրանով կամ կառուցել ուղիղ կապ Թուրքիայի և Նախիջևանի միջև»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը թուլացնում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նշանակությունը նրանց համար։

Բենիամին Պողոսյանը ներկայումս լայնածավալ ռազմական էսկալացիայի հավանականությունը ցածր է գնահատում։

«Ալիևը հասկանում է, որ Թրամփը սիրում է լսել, թե ինչպես է ինքը խաղաղություն հաստատել։ Եթե Ալիևը հիմա պատերազմ սկսի, դա կդիտվի որպես անձնական վիրավորանք Թրամփի՝ «խաղաղարարի» իմիջին»,- նշեց փորձագետը։ Սակայն նա շեշտեց, որ պատերազմի բացակայությունը դեռևս չի նշանակում կայուն խաղաղություն կամ պայմանագրի ստորագրում։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Պողոսյանը դա որակեց որպես գործընթացը ձգձգելու միջոց։ Նա նախազգուշացրեց, որ նույնիսկ Սահմանադրության փոփոխության դեպքում երաշխիք չկա, որ Ադրբեջանը կստորագրի պայմանագիրը։

«Եթե անգամ փոխենք Սահմանադրությունը, Ալիևը կարող է նոր պահանջներ դնել՝ օրինակ, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան կամ ռազմական տուգանքների վճարում։ Դա անվերջանալի գործընթաց է»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը՝ շեշտելով, որ զիջումների քաղաքականությունը մինչ այժմ չի հանգեցրել ցանկալի խաղաղությանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան