Մեղադրում են Փաշինյանին՝ թուրք և դավաճան է, ու գնում Աթենք՝ հանգստի․ եթե դավաճան լիներ, ես կփորձեի դուրս շպրտել կառավարությունից․ Գեղամ Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը Factor TV-ի հետ զրույցում կտրականապես դեմ է արտահայտվել այն ձևակերպմանը, թե Արցախը «տորթի նման» հանձնվել է Ադրբեջանին։ Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահների մանդատը ոչ թե Արցախի կարգավիճակի լուծումն էր, այլ ֆիզիկական անվտանգության ապահովումը։

«Ռուս խաղաղապահները Արցախում Արցախի կարգավիճակի հարց չէին լուծում։ Իրենք այնտեղ էին, որ ապահովեն հայ բնակչության անվտանգությունը»,- նշել է պատգամավորը՝ հավելելով,- «Ամենավատը, որ մենք ունենք, դա իրականությունը այս կամ այն պատճառով խեղաթյուրելու փորձերն են. բերեք խեղաթյուրենք իրականությունը, խեղաթյուրենք անցյալը, որից մենք կարող ենք ստանալ որոշակի օգուտ՝ ինչ-որ նպատակի հասնելու համար»։

Ըստ Նազարյանի՝ Ռուսաստանը չէր կարող լուծել Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ դա քաղաքական գործընթաց էր․ «Եթե Պրագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեր՝ Կուր գետից հարավ բոլոր տարածքները Հայաստան են, ռուս խաղաղապահները և ռուսական զորքերը տանկերը ուղղելու էին դեպի Բաքու, գնային Բաքուն գրավեի՞ն»,- հարցադրում է անում Նազարյանը։

Գեղամ Նազարյանը պնդում է, որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է պետականության թուլացմանը, իսկ խաղաղության մասին խոսակցությունները իրական հիմք չունեն։

«Երբ որ հազար տարի պետություն չես ունենում, ապավինում ես խոշոր ուժերին… Եթե մենք ձևացնենք, թե այ գիտեք, եթե մենք Ռուսաստանի հետ մեր հրաշալի հարաբերությունները… խզենք, ապա Ռուսաստանը գոնե մեզ չի ակնարկի, որ տղերք դուք ճանաչեք Լեռնային Ղարաբաղի անկախությունը…»,- հեգնեց պատգամավորը։

Նա նաև քննադատել է այն թեզը, թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղություն հնարավոր չէ՝ բոլոր դեպքերում:

«Միայն այսպիսի մի բան կա. անընդհատ ժողովրդին ասում են՝ միևնույն է, Ադրբեջանը հարձակվելու է… Միևնույնն է՝ Թուրքիան ցեղասպանելու է հայերին… Էդ ասելուց հետո իրենք կարևոր նախադասությունը չեն ասում. բա լավ, եթե իրենք ճիշտ են, մենք ի՞նչ պիտի անենք։ Հիմա էլ զենք ձեռք բերում ենք, հզորանում ենք»,- նշել է Նազարյանը։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Նազարյանը պնդել է, որ քաղաքականության մեջ «նեղանալու» տեղ չկա, և պետք է առաջնորդվել սառը հաշվարկով։

«Մենք իրավունք չունենք Ռուսաստանից նեղանալու, թե դու ինչու ես էս անում։ Այդ երկրի շահը էդ ա, դա ուրիշ պետություն ա, ուրիշ նպատակներով։ Մենք, ցավոք սրտի, մեր ազգի մի մասը իրան նույնացնում է Ռուսի ու Ռուսաստանի հետ… Մյուս մասն էլ գիշեր-ցերեկ Ալիևի ելույթներն են հետևում…»,- ասել է նա։

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Գեղամ Նազարյանը հորդորում է չհամակերպվել պարտության հետ և պատրաստ լինել աշխարհաքաղաքական փոփոխություններին։

«Աշխարհը փոխվում է։ Կընկալե՞նք մենք, որ փոխվում է, մեր երկիրը կլինի լավ երկիր։ Չենք ընկալի՝ կլինի թույլ, աղքատ, աշխարհի կողմից մոռացված մի աղքատության տարածք»,- զգուշացրել է նա։

Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է ոչ թե տրվել հուսահատությանը, այլ հզորանալ․ «Ինձանից շատ Արցախի համար չցավեք, անկեղծ եմ ասում, ինձանից շատ չցավեք։ Բայց կա ռեալ իրականություն, ռեալ իրողություններ։ Եթե մենք ձևացնենք… մենք ընդամենը կլինենք խոցելի, կլինենք գործիք այս կամ այն պետության ձեռքին»։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան