ՔՊ-ն Էջմիածնի ընտրությունը դարձրեց կյանքի ու մահվան հարց․ հաղթեցին միայն գյուղական ձայների շնորհիվ․ Աղվան Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
Բոլորը

Ընդդիմությունը Էջմիածնի պարտությունը որակում է ժամանակավոր նահանջ՝ մեղադրելով իշխանությանը։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Էջմիածնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմության պարտությանը՝ այն համարելով ոչ թե գաղափարական, այլ վարչական ռեսուրսի և քաղաքական տեխնոլոգիաների կիրառման հետևանք։ Նա պնդում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս ընտրությունները դիտարկում էր որպես «կյանքի և մահվան հարց»՝ մոբիլիզացնելով ողջ պետական համակարգը՝ նախարարներից մինչև ուժային կառույցներ։

Վարդանյանի խոսքով, իշխանության հաղթանակը պայմանավորված է եղել հատուկ քաղաքական քայլով՝ Էջմիածին համայնքին միացնելով Խոյ խոշորացված համայնքը։ Նա պնդում է, որ ՔՊ-ն հաղթել է բացառապես գյուղական ձայների հաշվին, մինչդեռ հենց Էջմիածին քաղաքում ընդդիմությունն է ավելի շատ ձայն ստացել։ «Այսինքն, եթե մենք խոսում ենք հայոց հոգևոր մայրաքաղաքի՝ Էջմիածնի մասին, այդտեղ ՔՊ-ն իրականում չի հաղթել», – նշեց պատգամավորը։

Անդրադառնալով հանրության շրջանում առկա մտավախություններին՝ կապված «նախկինների վերադարձի» հետ, Վարդանյանը կտրուկ հակադարձեց՝ պնդելով, որ ներկա իրավիճակն անհամեմատելի է նախորդ շրջանի հետ։ «Նախկինը սրանց հետ համեմատած ուղղակի անհամեմատելի է։ Տասնապատիկ ավելի լավ էր, հարյուրապատիկ ավելի լավ էր։ Մենք ունեինք իսկապես պետականություն, մենք ունեինք Արցախ», – հայտարարեց նա։

Ըստ նրա, այսօր հանրության պասիվության պատճառը ոչ թե նախկինների նկատմամբ անվստահությունն է, այլ պատերազմի հետևանքով առաջացած «շոկը» և իշխանության կողմից ընդդիմության ցույցերի նկատմամբ կիրառվող ուժային ճնշումները։
Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ընտրակեղծիքներ եղե՞լ են, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Իհարկե, եղել են»։ Սակայն, նա ընտրակեղծիքների մշակույթի սկիզբը կապեց 1995-96 թվականների ընտրությունների հետ։ Վարդանյանը պարզաբանեց, որ 1998 թվականի իշխանափոխությունից հետո որոշում է կայացվել չխորանալ անցյալի մեջ՝ խուսափելու համար ներքին պառակտումներից և երկիրը զարգացման ուղու վրա դնելու նպատակով։

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ դատախազության հրապարակած տվյալները, մոտ 200 մլն դոլարի հասնող, Վարդանյանը նշեց, որ քննչական մարմիններն այդ հարցերով զբաղվել են և որևէ ապօրինություն չեն հայտնաբերել։ Նրա խոսքով, Քոչարյանը մանրամասն պատասխանել է բոլոր հարցերին, իսկ նրա ունեցվածքի մի մասը ձևավորվել է նախագահությունից հետո՝ միջազգային կոնսորցիումում բարձր վարձատրվող աշխատանքի արդյունքում։

Ի պատասխան հնչող քննադատություններին, թե ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանափոխության, այլ հաջորդ խորհրդարանում մանդատներ ունենալու համար, Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ եթե մասնակցի հաջորդ խորհրդարանական ընտրություններին, և ընդդիմությունը պարտվի, ինքը վայր կդնի իր պատգամավորական մանդատը։ «Ես իմ մանդատը վայր կդնեմ։ Ես չեմ լինի պարտված ընդդիմության շարքերում», – եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան